Առավոտ:Բոլորս մեր աչքերը բացում ենք, և անցնում մեր գործերին:Որոշները ուրախությամբ են անում իրենց գործը, իսկ ոմանք ոչ:Այսօր մենք կխոսենք այն մարդկանց մասին, ովքեր կատարում են իրենց աշխատանքը ուրախությամբ:Կյանքն այնպես է, որ մարդուն միանգամից իր սպասված հաջողությունը չի հասնում, դրա համար հարկավոր է ընթացք, և այդ ժամանակ մենք պետք է տեղ տանք մեր փոքր հաղթանակներին:Քանի որ այդ փոքր հաղթանակները մեզ ուժ են տալիս,և վստահեցնում, որ մենք կհասնենք մեր սպասված մեծ հաջողությանը:Չեմ կարող ձեզ պատմել իմ կյանքի բոլոր հաջողությունների մասին,բայց կպատմեմ այն փոքր հաջողության մասին (ինչին երևի թե դուք ականատես եք եղել) որը ինձ ուժ է տալիս, որ ես մեծ սպասումով սպասեմ իմ մեծ հաջողությանը:Ես որոշեցի բացել մի կայք, որտեղ կարող եմ շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ինձ պես ցանկանում են իրենց դերը ունենալ այս աշխարհում, այլ ոչ թե գան և գնան` առանց որևէ օգուտ տալով այս կյանքին:Ես բացեցի կայքը մեծ հավատով, և շարժվում եմ նույնպես մեծ հավատով`հավատալով, որ ես կհասնեմ իմ դեմ դրված հաջողությանը:Դրան հասնելու համար ես պետք է ուրախանամ իմ այն փոքր հաղթանակներով, որոնք ինձ էլ ավելի ուժ են տալիս:Ես ցանկանում եմ ունենալ 300 այցելու, ովքեր ցանկանում են օգտակար լինել այս աշխարհին:Բայց իմ կայքի բացման օրը ես չէի կարող ունենալ այն, ինչը դարձել էր ինձ համար նպատակ:Դրա համար հարկավոր էր գնալ առաջ:Ես շարժվեցի առաջ, ունեցա փքոր հաղթանակներ:Իմ այդ փոքր հաղթանակները նրանք են, որ ես արդեն ունեմ 60-80 այցելու, ունեմ Facebook-յան 75 լայքեր:Սրանք այն փոքր հաղթանակներն են, որոնք ինձ տանում են դեպի մեծ հաղթանակներ:Փորձեք հավագել ձեր բոլոր փոքր հաղթանակները, և շարժվեք առաջ` հուսալով, որ փոքր հաղթանակները մեզ տանում են դեպի մեծ հաղթանակներ:

Реклама