Այս հոդվածում կներկայացնեմ այն մարդկանց, ովքեր հասել են հաջողության` իրենց կամքի ուժով,հավատով,նպատակասլացությամբ և այն ամենով` ինչը նրանց մոտեցրել է հաջողության:Բայց հպարտ եմ, որ ներկայացնելու եմ մեր հայ հաջողակներին, ովքեր հայտնի են ողջ աշխարհին:
Շառլ Ազնավուր: «Ապրել այսօր… Ո՞վ գիտե, թե վաղը ինչ կլինի»: Ֆրանսիացի սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով գրել է ավելի քան 800 երգ, ձայնագրել ավելի քան 1000 երգ ֆրանսերենով, անգլերենով, գերմաներենով և իսպաներենով, վաճառել ավելի քան 100 միլիոն ձայնագրություն, ծնվել է 1924 թվականին Փարիզում հայ փախստականների ընտանիքում:: Այսօր 87 տարեկան հասակում նա առաջնային տեղ է գրավում ոչ միայն ֆրանսիացի երգիչների ցուցակում, այլև նա նաև համաշխարհային աստղ է:
Անրի Վերնոն ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և ռեժիսոր է: Իր մանկական հիշողությունները նա անմահացրել է «Մայրիկ» վեպում, որը հետագայում նվիրել է մորը: Ավելի ուշ վեպի հիման վրա նկարահանել է նույնանուն ֆիլմը:
Շերն իսկական կենդանի լեգենդ է: Նրա տաղանդի և կամքի ուժի առջև խոնարհվում են միլիոնավոր մարդիկ: Այս կինը մարտահրավեր նետեց հասարակությանը` դառնալով անհավանականորեն հայտնի երգչուհի շնորհիվ իր վոկալային տվյալների և իրեն մատուցելու կարողության: Հայ ազգը հիրավի կարող է հպարտանալ, որ 64-ամյա այս երգչուհին ազգությամբ հայ է և չի թաքցնում դա:
«System of a Down» ռոք խմբի բոլոր չորս անդամները հայ են: Խումբը, որ հայտնի է նաև SOAD անունով, ստեղծվել է 1995 թվականին Լոս Անջելեսում:
Միշել Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր, խմբավար և դաշնակահար է: Ծնվել է 1932 թվականին Փարիզում: Գրել է ավելի քան 200 սաունդթրեք տարբեր ֆիլմերի համար և թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: Ստացել է 3 Օսկար և 5 Գրեմմի:
Կան ազգությամբ հայեր, ում պարտավոր ենք միշտ հիշել, որովհետև նրանցով են աշխարհում մեզ ճանաչում, նրանցով ենք մենք հպարտանում: Նրանց թվում են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, քաղաքագետ Անաստաս Միկոյանը, Մհեր Մկրտչյանը, Գարեգին Նժդեհը, Սայաթ-Նովան, Ալեքսանդր Թամանյանը, Կոմիտասը, Տիգրան Պետրոսյանը, Լևոն Արոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Արշիլ Գորկին, Մինաս Ավետիսկանը, Վիլյամ Սարոյանը, Ջիվան Գասպարյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք:
Առաջ գնա` հավատալով որ դու կարող ես:Եվ փորձիր դառնալ այնպիսի մարդ, որ մի քանի ժամանակ անց, քո անուննել հայտնվի այսպիսի հաջողակ մարդկանց շարքում:
Շարունակելի…

Реклама