Բոլորովին ոչնչություն է նա, ով շատ պատճառներ ունի կյանքից հեռանալու համար:

Արդարացիության մեծագույն արգասիքը անվրդովությունն է:

Այն ամենից, ինչ իմաստությունն իր համար ձեռք է բերում ամբողջ կյանքի երջանկության համար, ամենակարևորը բարեկամներ ունենալն է:

Հնարավոր չէ հաճելի ապրել` չապրելով խելացի, բարոյական ու արդարացի, և, ընդհակառակը, հնարավոր չէ ապրել խելացի, բարոյական ու արդարացի` չապրելով հաճելի:

Մարդու համար մահը ոչինչ է, որովհետև երբ մենք գոյություն ունենք, մահը դեռ ներկա չէ, իսկ երբ մահը ներկա է, այդ ժամանակ մենք գոյություն չունենք:

Իմաստունն իր համար ընտրում է ուրախ և դյուրահամոզ բարեկամի:

Реклама