Այս հոդվածը կտարբերվի մեր նախորդ հոդվածներից:Քանի որ այս հոդվածը վերաբերվում է հենց ինձ ու քեզ, քանի որ մենք ցանկանում ենք հաջողակ լինել և պայքարում ենք դրա համար:Այստեղ չեն գրվի թե ինչպես են վարվում այն մարդիկ, ովքեր համակերպվելով իրենց դրությանը, ուղղակի անցկացնում են իրենց ժամերը` կյանքի այդ թանկ պահերը:Քանի որ նման մարդկանց մի փոքր բարդ կլինի հասկացնել, որ իրենք ճիշտ վարվեն իրենց ժամանակի հետ, քանի որ նրանք ամեն ինչ անում են որպեսզի իրենց օրերը շուտ անցնեն,քանի որ նրանք ոչինչ չունեն քաղելու այդ ժամերից:Բայց մենք ունենք, քանի որ այդ ամեն մի վարկյանը մեզ մոտեցնում է դեպի հաջողության:Մենք քայլում ենք մի ճանապարհով, որտեղ մեզ հարկավոր է ահռելի աշխատանք, իսկ իզուր տեղը անցկացնել մեր ժամանակը, այն մեզ կխանգարի մեր բռնած ուղղու ժամանակ:Դրա համար հարկավոր է մենք կառավարենք մեր ժամանակը, այլ ոչ թե թողենք, որ այն մեզ կառավարի:Մեր ամեն մի ազատ վարկյանը պետք է անցկացնենք այն բացահայտման վրա, որ կմոտեցնի մեզ դեպի մեր հաջողությանը:Մենք պետք է բացահայտենք մեր իսկ հաջողության ճանապարհը:Եթե դու կարդում ես այս հոդվածը, ուրեմն քեզ հետաքրքրում է քո ժամանակի կարևորությունը:Ուրեմն հստակեցրու քո կյանքի գործընթացը, և շարժվիր առաջ:Եվ միշտ փորձիր ճիշտ վարվել քո ժամանակի հետ:

Реклама