Ուզում ես խելոք պատասխան ստանալ, հարցրու´ խելոք: Վոլֆգանգ Գյոթե

ՈՒնեցի´ր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի

Ես մտածում եմ, հետևաբար` կամ: Ռենե Դեկարտ

Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ: Ֆիլիպ Չեստերֆիլդ

Ամեն մի խելացի մարդ միշտ ձգտում է լինել նրա կողքին, ով իրենից լավն է: Պլատոն

Ճշմարտությունը ոչ ոքի ճաշակով չէ: Մարկ Տվեն

Եթե փորձում եք ինչ-որ խնդիր լուծել, արեք դա սիրով: Կհասկանաք, որ ձեր խնդրի պատճառը սիրո պակասն է, քանի որ դա է բոլոր խնդիրների պատճառը: Կեն Կերի

Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը: Ստենդալ

Երբեք չի կարելի խնդիրները լուծել այն մտածելակերպով, որն առաջ է բերել տվյալ խնդիրը: Ալբերտ Էյնշտեյն

Իմաստուն է նա, ով տիրապետում է մտորելու արվեստին, ճանաչում ինքնիրեն և սովորում մարդկանց հետ շփվել, սակայն հրաժարվում է իմաստունի կոչումից և չի փորձում խրատներ և հրահանգներ տալ ուրիշներին, քանի որ չկա ավելի հիմար բան, քան անցանկալի, ինքնակոչ իմաստությունը: Ալի Ապշերոնի

Իմաստություն փնտրող մարդուն կարելի է համարել գիտուն, սակայն եթե նա կարծում է, թե հասել է իմաստության, ապա նա խենթ է: Պարսկական ասացվածք

Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում: Մայր Թերեզա

Реклама