Այսօրվանից մեր կայքում սկսվում է նոր նախագիծ:Ամեն անգամ մենք վերցնելու ենք հանճարեղ մարդկանց մտքերն, որոնք դարձել են` մարդկանց հաջողության բանաձևը, և մի փոքր կտանք մեր իսկ մեկնաբանությունը:Այս հոդվածում ձեզ եմ ներկայացնում Հուլիոս Կեսարի` այս հանճարի` իմաստուն միտքը:

Մեծ գործերը պետք է անել, այլ ոչ թե անընդհատ մտածել:

Բոլորս մանկուց ունենք երազանքներ, որոնց ցանկանում ենք հասնել, ոմանք ցանկանում են դառնալ` դերասան, երգիչ,դատավոր,տնտեսագետ և այլն:Երևի թե բոլորիս մոտ էլ ստացվում է ձեռք բերել մասնագիտություն, քանի որ մենք գործում ենք:Ես ցանկանում են դառնալ դիվանագետ, ես կդառնամ դիվանագետ, քանի որ ես գործում եմ` պարապելով այն առարկանները որոնց վերաբաերյալ քննություն պետք է հանձնեմ:Եվ վերջ, ահա այն գործողությունը` որը ինձ կդարձնի դիվանագետ:Ահա, տեսնում եք որ մենք գործում ենք, դրա համար էլ մենք հասնում են այդ երազանքին:Մենք այսպես պետք է վարվենք մեր բռնած բոլոր գործերում, փնտրենք ճանապարհներ և սկսենք գործել:Երբեք մենք հաջողության չենք հասնի եթե չգործենք:Բերեմ մի օրինակ` ինչպես կարող էր Նյուտոնը սահմաներ իր ֆիզիկական օրենքը, եթե չգործեր:Երբ խնձորը ընկավ իր գլխին նրա մոտ ընդամենը ձգողության ուժի մասին միտք առաջացավ, բայց այն հաստատվեց երբ նա սկսեց գործել:Եվ արդյունքն ձեզ բոլորիդ հայտնի է:
Ունեք գործեր, ուրեմն դրանց ընթացք տվեք,այլ ոչ թե ամեն օր նստեք և մտածեք դրա մասին:Եթե դուք ցանկանում եք գնալ Դիլիջան, բայց չգիտեք ճանապարհը, ինչպես կարող եք գնալ:Ուրեմն վերցրեք ձեր նպատակը, և սկսենք փնտրել այն ուղին, որը ձեզ կդարձնի ձեր նպատակի տերը:

Реклама