Հազարավոր մարդիկ մեր օրերին հաջողության են հասնում:Նրանք կառուցում են իրենց կյանքը հաջողության հիմքի վրա:Իսկ այդ հիմքը պատրաստված է ևրևակայությամբ:Երևակայությունն է, որ մարդուն հաջողակ է դարձնում,ես խոսում եմ այնպիսի հաջողության մասին, որոնց մասին մենք անգամ կերազենք:Հիշեք, այն ինչի մասին մեր երևակայությունը թելադրում է, այն կարող է իրականանալ:Ես շատ կցանկանայի զրուցել 15-րդ դարի մարդկանց հետ:Նրանց երբ ասեի, այն ինչ մենք օգտագործում ենք, նրանց կթվար որ ես հոգեկան խանգարումներ ունեմ, քանի որ ինչը մեր աչքին սովորական է դարձել, նրանց ժամանակներում դրանք միայն եղել են անիրական երևակայություն:Նրանց մեջ չի եղել այնպիսի մի մարդ, որ մտածեր, որ այն ինչ երևակայությունն է թելադրում, այն կարող էր իրական դառնալ:Երբ լիներ այդպիսին,մենք արդեն շատ վաղուց ծանոթ կլինեինք այն տեխնոլոգիաներին, որոնք առաջացել են 21-րդ դարում:Իսկ գուցե դու էլ ունես մի երևակայություն, որը քեզ թվում է անիրական:Եթե ունես ուրեմն շարժվիր առաջ:Ես էլ նույնպես ունեմ այնպիսի ծրագրեր, որոնք ինձ թվում են անիրական:Բայց դրանք անիրական չեն,քանի որ ինչի մասին ես մտածում եմ այն կարող է իրական դառնալ գործելուց հետո:Հիշիր եբեք Մարկ Ցուկերբերգին, Բիլ Գեյթսին, Սթիվ Ջոբսին ոչ ոք չի հավաստիացրել, որ նրանք ինչի մասին մտածում են այն կարող է իրական դառնալ:Նրանց էլ է թվացել, որ իրենց երևակայությունը անիրական է, բայց նրանք չհանձնվեցին և առաջ գնացին` չմտածելով որ իրենք բռնել են իրենց համար անիրական ճանապարհ:Դրա համար զարկ տուր քո երևակայությանը, մի մտածիր, որ այն անիրական է, այն անիրական չի լինի եթե դու գործես:Առաջ գնա, բայց երբ մտքումդ առաջանա այն միտքը, որ քո բռնած գործը կարող է անիրական լինել, հենց այդ ժամանակ այդ մտքերը դուրս շպրտիր քո ուղեղից, և գնա առաջ, հավատալով որ դու կարող ես:

Реклама