Երբեմն մենք հանդիպում ենք այնպիսի մարդկանց, որոնք ապացուցում են, որ բոլորս կարող ենք հաջողության հասնել:Յուրաքանչյուրի հաջողության տանող ճանապարհը, տարբերվում է մյուսից:Մենք մեր նախորդ հոդվածներում անդրադարձել ենք հաջողության գաղտնիքներին:Այս հոդվածում կներկայացնեմ ձեզ Բրիտանացի հոգեբան Ռիչարդ Վիսմանին:Նա մի շարք թեստեր է անցկացրել և պարզել, որ «»Այն մարդիկ, ովքեր իսկապես կարծում են, որ իրենք հաջողակ են, ավելի շատ հաջողությունների են հասնում, քան նրանք, ովքեր այդպես չեն կարծում«»: Հոգեբանն առաջարկում է մի քանի այսպես ասած վարժություններ, որոնց հետևելու դեպքում բոլորիս կհաջողվի լինել երջանիկ,և առանց մտահոգության հասնել հաջողության:

1.Երբ մենք կանգնում ենք որևէ կարևոր որոշման առջև, հատկապես եթե այդ որոշումը կարող է ճակատագրական լինել, ընկնում ենք սթրեսի մեջ: Սակայն նախ և առաջ հարկավոր է լիցքաթափվել, քանի որ երբ մեր միտքը պարզ է, մենք կարող ենք ճիշտ հասկանալ, թե ինչ է նա մեզ ասում:

2.Հարկավոր է, որ ինքներս մեզ տրամադրենք, որ ապագան լինելու է պայծառ և լուսավոր: Իհարկե, ձախողումներն անպակաս են: Երբեմն էլ դրանք այնքան էլ լինում, որ իսկապես կյանքից հոգնում ես: Բայց այդ դեպքում էլ պետք է ուժ գտնել և նպատակներ դնել ու գնալ դեպի դրանք:Շատ կարևոր է, որ այդ նպատակները լինեն ռեալ, այսինքն` մի քիչ էլ համապատասխանեն իրականությանը:

3.Եվ վերջապես կարևոր է գիտակցել, որ որքան լավից լավը կա, այնքան էլ վատից վատը կա: Իսկ ուրախալին այն է, որ մեր կատարած նախկին ու հիմար սխալներին արդեն ցտեսություն ենք ասել:

Ահա այսքանը, փորձեք հետևել այս վարժություններին և վստահ եղեք, որ մի օր էլ դուք կգրեք, ձեր իսկ հաջողության հասած, հաջողության բանաձևը:

Реклама