Երևի թե բոլորդ էլ կարողանում եք օգտվել համակարգչից:Եվ համակարգչով օգտվելիս դուք հանդիպած կլինեք թարմացման(Refresh) կոճակին:Ինչպես գիտեք այն նախատեսված է համագարգչին թարմացնելու` այսպես ասած նոր ուժ տալու համար է:Երբ մենք սեղմում ենք այդ կոճակը, կարծես համակարգիչը թևեր է ստանում, և ավելի արագ մեզ տալիս է այն, ինչ մենք ուզում ենք:
Հենց այս գործընթացը կարելի է օգտագործել մեր կյանքում:Մենք վերցնում ենք նպատակ, և սկսում ենք շարժվել առաջ:Բայց միշտ չէ, որ հաջողությունը շատ շուտ է հանդիպում մարդուն:Հաջողության տանող ճանապարհը մի փոքր երկար ճանապարհ է, որը դու պետք է անցնես` հաղթանակած:Շատ-շատ անգամ է եղել, երբ մենք մեր հաջողության ճանապարհին հանձնվում ենք, քանի որ կարծում ենք, որ հաջողությունը մեզ չի հանդիպի, կամ էլ շատ ուշ կհանդիպի:Եվ այդպես մենք հուսահատվում ենք, և կորցնում ենք այն ցանկությունը, որը կար մի քանի ժամանակ առաջ, երբ մենք նոր էինք սկսում մեր ճանապարհը:Հենց այստեղ հարկավոր է մեզ այդ թարմացման(Refresh) կոճակակը:Այո մենք պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնենք մեր ցանկությունը, հիշենք թե ինչ ենք ուզում, հիշենք թե ինչպիսի դժվարությամբ ենք գործել:Մենք պետք է հիշենք մեր նպատակը, և խանդավառությամբ առաջ շարժվենք, ցանկացած խոչնդոտ թող ձեզ չմտահոգի, դու կարող ես, հիշիր դու կարող ես, իսկ ամեն անգամ երբ հուսահատվում ես, հոգնում ես այն դժվարին ճանապարհից, միշտ թարմացրու ընթացքդ, վերցրու քո նոր ուժը ու ընթացիր առաջ, առաջ դեպի քո նպատակը:

Реклама