Այսօր մենք ապրում են մի երկրում, որտեղ դժվար թե բոլորը երջանիկ լինեն, և հենց այս ոչ երջանիկ լինելուց, մարդիկ սկսում են միմյանց նկատմամբ ատելություն շնչել:Իսկ ինչու, միթե մեր դիմացի անձնավորությունը մեղք ունի մեր անհաջողության համար:Դե իհարկե ոչ:Մարդիկ չարանում են, ինչեր ասես որ չեն անում, որպեսզի դժբաղտացնեն նաև իրենց դիմացի կանգնած մարդուն:Իսկ գիտեք, որն է այս ամենի հիմքը`»»Սիրո բացակայությունը«»:Երբ մենք հայացք ենք նետում մեր շուրջը, կտեսնենք որ շատ քչերն են, որ սիրել գիդեն:Բայց զարմանում ես նաև, որ նրանք չեն սիրում հենց իրենց բարեկամներին, ընկերներին, քանի որ նրանք իրենցից հաջողակ են:Բայց մենք պետք է հիշենք մի բան, որ հաջողակ լինելու համար, մենք պետք է պահենք համար մեկ կանոնը` սիրել:Մենք պետք է սիրով լցվենք բոլորի հանդեպ, նրանք կլինեն մեզնից մեծ թե փոքր, բարձր թե ցածր,թշնամի թե բարեկամ, մենք պետք է սիրենք նրանց:Քանի որ սիրելով դու զարգանում ես, և պատրաստվում ես նորանոր հաղթանակներ գրանցել քո օգտին:Դու դառնում ես ավելի ուժեղ, և հետագա քայլերիդ ժամանակ քեզ ոչ մի խոչնդոտ չի կարող խանգարել, քանի որ դու սիրել գիդես:Սիրենք միմյանց, քանի որ սիրով մենք կդառնանք աշխարհին սիրելի:

Реклама