Ինչ է քոուչինգը:Երևի թե քչերդ գիտեք թե ինչ է նշանակում քոուչինգ, և ինչ է իրենից ներկայացնում քոուչինգը:Ինչու եմ ցանկանում խոսել ձեզ հետ քոուչինգի մասին, քանի որ կարծում եմ, որ ցանկացած հաջողության ձգտող անձ, պետք լիովին բացահայտի քոուչինգը:
Քոուչինգը մի գործընթաց է, որը օգնում է մարդուն ճանանչել իր իսկ Ես-ը:
Քոուչը բացահայտում է.
Մարդու նոր հնարավորությունները
Թաքնված պոտենցիալը և ռեսուրսները
Արդյունավետության բարձրացման ճանապարհները
Առաջացած խնդիրների լուծումները
Քոուչինգը նպատակներին հասնելու և հաջողություն գրանցելու ստեղծագործ գործընթաց է:Քոուչը ցույց է տալիս ճանապարհը, ուղղորդում է դեպի ճիշտ նպատակներ: Եթե քոուչն իսկապես պրոֆեսիոնալ է, ապա անձը ինքն է սահմանում իր նպատակները և մշակում այդ նպատակներին հասնելու գործընփացը: Նրա հետ աշխատելիս մարդու մոտ ի հայտ է գալիս վստահություն, որը հետագայում օգնում է նրան առաջ գնալու:Բիզնես քոուչի հիմնական խնդիրներից է ստիպել յուրաքանչյուրին հավատալ իր ուժերին, հասնել իր հնարավորությունների գագաթնակետին:Սպորտում մարզիչը մարզիկին պատրաստում է մրցումներին մասնակցելու համար, իսկ քոուչը անձին աջակցում է կյանքի վազքուղում լինել առաջնորդ, դառնալ մրցունակ և ՄԻՇՏ մնալ առաջինը:

Реклама