Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ լի են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքը դժգոհում են իրենց կյանքից:Չգիտակցելով, որ իրենց ամեն մի բողոքից հետո, իրենց անհաջողությունը կրկնապատկվում է:Մի քանի ժամանակ առաջ, ես չէի հավատում խոսքի ուժին, բայց եկավ այն ժամանակը, երբ ես ըզգացի ինձ վրա նրա հզորությունը:Ասեմ հետևյալը, ինչ դու ասում ես, այն կատարվում է, ինչ քո վրա դավանում ես այն կատարվում է:Այսիքն քո ճակատագիրը քո ձեռքերում է:Արդեն կախված է քեզանից, դու ինչ ընթացք կտաս քո կյանքին` լավ թե վատ:
Պատկերացրու դու ինչ որ հիմնարկության տնօրենն ես:Կազմակերպել ես նիստ, որտեղ պետք է քննարկեք որևէ հարց:Այդտեղ դուք ինչ ասեք այն էլ իրենք կատարելու են:Այդպես էլ մեր կյանքն է, ինչ մենք ասում ենք, այն էլ կատարվում է:
Այդ պատճառով էլ, հաջողակները էլ ավելի հաջողակ են դառնում, իսկ անհաջողակները` ավելի անհաջողակ:
Պատկերացրեք տան տղամարդը գալիս է տուն, և սկսում դժգոհել իր աշխատանքից, իր տնօրենից:Գիտեք երբ նա անդադար կրկնում է, որ իր աշխատանքը վատ է, այդպես էլ կատարվում է, իր աշխատանքը օր օրի ավելի վատանում է:Երբեք ու երբեք մի դժգոհեք, այլ միայն լավը ասեք, եթե իրոք այն վատն է, միևնույն է դուք միշտ շնորհակալ եղեք ու միշտ կրկնեք»»Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես ունեմ լավ աշխատաք, ունեմ լավ ընտանիք, կարողանում եմ անել այն ինչ որ ցանկանում եմ«» հավատա, որ ինչ որ դավանում ես քո վրա, այն մի օր կկատարվի:Ու այդ մի օրը, շատ մոտ է գտնվում քեզ:

Реклама