Ինչով է տարբերվում հաջողակը անհաջողակից:
Երբ տեսնում ենք նկարում պատկերված այս մրգերին, կտեսնենք որ նրանք երկուսն են, բայց երկուսն էլ մի ճյուղից են:Երկուսն էլ նույն պտուղն են:Այս մրգերի համը նույնն է, բայց արտքուստ նրանք տարբեր են:Մենք էլ, բոլորս նույնն ենք մեր մեջից, բայց տարբեր արտաքուստ:Երբեք չես կտրի ձմերուկը, մեջը տեսնես խաղող է, յուրաքանչյուր միրգ ունի իր յուրահատկությունը, այդպես էլ մենք` յուրաքանչյուրս ունեք մեր մեջի յուրահատկությունը, բայց ոչ արտաքուստ:Արտաքուստ բոլորիս էլ տրված է հաջողակ լինել, ինչպես մրգերին` յուրաքանչյուրին տրված է գեղեցիկ լինելը:Բայց այստեղ մեր ու մրգերի միջև կա մի մեծ տարբերություն, նրանք չեն կարող իրենց փոխել, բայց մենք կարող ենք:Երբ մտածես կտեսնես, որ քո ու հաջողակ` բիզնեսմենի, ծրագրավորողի,գրողի, բլոգերի, ուսուցիչի, և այլ մարդկանց միջև չկա արտաքուստ տարբերություն, բոլորս էլ հաջողակ ենք մեր ծնված օրից, մնում է միայն այն հաստատել, ինչը պահանջվում է քեզանից:Ու միշտ հիշիր, դու ոչնչով չես տարբերվում հաջողության հասած մարդուց, նա քեզնից տարբերվում է միայն նրանով, որ նա հասել է, իսկ քեզ միքիչ ճանապարհ է մնացել, որպեսզի հասնես քո իսկ հաջողությանը:Հավատա ու առաջ գնա, ամեն մի քայլիդ հիշիր, որ հաջողակ չեն ծնվում, այլ հաջողակ դառնում են, փորձիր ապացուցել այդ թեորեման, իսկ երբ ապացուցես, ապա կարող եմ ես քեզ շնորհավորել «»Դու հաջողակ ես«»

Реклама