Առաջարկում եմ ձեզ դիտել այս մոտիվացիոն նկարները, որոնք նոր ուժ ու եռանդ կտան ձեզ` ձեր կյանքում
:
Մի փորձիր պարզապես անընդհատ գերազանցել ուրիշներին, փորձիր անընդհատ գերազանցել ինքդ քեզ…

Աստիճանի գագաթին բարձրանալու միակ տարբերակը փոքրիկ քայլերն են, մեկը մյուսին հետևող: Եվ այն բարձրանալու ընթացքում դուք հանկարծակի կհայտնաբերեք այն անհրաժեշտ հատկանիշները, կարողություններն ու ուժը, որոնք պետք էին հաջողության հասնելու համար: Դուք նույնիսկ չէիք էլ պատկերացնի, որ ձեր մեջ թաքնված էր այդ ամենը: Մարգարետ Թեթչեր

Ճակատագիրը պատահականության հետևանք չէ: Ճակատագիրը ընտրության հետևանք է: Պետք չէ սպասել, թե ինչ կբերի ճակատագիրը, պետք է ստեղծել այն:

Սահմանափակումները գոյություն ունեն միայն մտածելակերպի մեջ… Եկեք չսահմանափակենք մեր երազանքներն ու ձգտումները… Չսահմանափակենք մեզ…

Ամուր քարե պատնեշները ստեղծված են ոչ թե մեզ կանգնացնելու համար, այլ հնարավորություն տալու համար հասկանալու, թե որքանով կարևոր է մեզ համար մեր նպատակը:

Յուրաքանչյուր կյանք բաղկացած է ուրախ և տխուր պահերից: Մեր երջանկության մակարդակը հաճախ կախված է լինում այն բանից,
թե որ պահերն ենք մենք ընտրում հիշել:


Բարձունքներն ու անկումները կյանքի անբաժան մասն են կազմում… Պետք է պարզապես սովորել արժանի ընդունել դրանք… Նույնիսկ սրտաբանության ոլորտում ուղիղ գիծը նշանակում է, որ մենք կենդանի չենք…

Հեքիաթները ճշմարիտ են: Ոչ թե որովհետև դրանք պատմում են, թե վիշապները գոյություն ունեն , այլ որովհետև դրանք պատմում են, որ վիշապներին կարելի է հաղթել: Նեյլ Գեյման

Երբեմն մեզ բոլորիս պետք է լինում փոքրիկ հիշեցում…
Հիշենք լինել լավատես և նայել մեր նպատակների ուղղությամբ:
Հիշենք լինել անկեղծ և հավատարիմ սիրելիների և ինքներս մեր հանդեպ:
Հիշենք նվիրել մեր սերը շրջապատող աշխարհին:
Հիշենք լինել շնորհակալ այն ամենի համար, ինչ նվիրել է մեզ կյանքը:


Երբ դուք ձեզ մենակ եք զգում,
Երբ ամենը, ինչ տեսնում եք, մութ է և մոխրագույն,
Երբ հոգում դառնություն է,
Երբ թվում է, թե չեք կարողանում հասնել երազանքներին,
Երբ հույսը լքում է ձեզ…
Դուք կարող եք թողնել, որ սա լինի վերջակետը կամ…
Նոր պարբերությունը…


Ինչու՞ ենք մենք հաճախ շատ ավելի հեշտ հավատում, որ պարզապես մեկն ենք միլիարդավոր մարդկանցից, որ բավականին հաջողակ չենք կամ յուրահատուկ հատկանիշներով օժտված… Ժամանակն է հավատալ մեր ուժերին, մեր հաջողությանը…. Հավատալ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք դեռ շատ ու շատ բարձունքների պետք է հասնենք…

Չեմպիոններ չեն դառնում էլիտար մարզասրահների շնորհիվ: Չեմպիոններ դառնում են նպատակասլացության, համառության և աշխատասիրության շնորհիվ:Նույնիսկ դատարկ գրպաններով, սակայն ձգտմամբ ու հաստատակամությամբ լի մտքով:

Реклама