Յուրաքանչյուրս գիտենք, որ մարդիկ բոլորը իրար նման են:Նրանք նույն ձև են աշխարհ գալիս, և նույն ձևով էլ հեռանում:Բայց ինչու է, որ մեկը դառնում է հանրաճանանչ գրող, երգիչ, բիզնեսմեն և այլն, իսկ ոմանք սովորական բանվոր, ուսուցիչ, կոշկակար, և այլ մասնագետներ, որոնք կարող են հազիվ հոգալ իրենց ընտանիքի պահանջները:Ինչու, որն է խնդիրը:
Մտածելով այս թեմայի մասին հասկացա մի բան, որ մարդիկ իրենց կյանքում բաժանվում են 2 խմբի, ոմանք առաջին խումբ են մտնում, ոմանք երկրորդ:Ինչպես հեքիաթներում այնպես էլ մեր կյանքում:Մեր առջև դրված է երկու ճանապարհ, մեզնից է կախված, որը մենք կընտրենք` դժվարը թե հեշտը:Գիտեք հաջողությունը շատ հեշտությամբ չի տրվում, դրա համար հարկավաոր է միքիչ աշխատել:Անցնենք ճանապարհներին:
1.Մարդկանց մի մասը ընտրում է հեշտ ճանապարհը և սկսում են ուղևորվել:Ճանապարհը շատ հեշտությամբ է ընթանում:Այդպիսի մարդիկ շատ հարմարվող են:Նրանք չեն ցանկանում մի բան անել այս աշխարհի համար:Նրանց հարկավոր է ընդամենը այդ օրվա հացը վաստակել և վերջ:Եվ այսպիսի անիմաստ կյանքով առաջ են շարժվում:
2.Մարդկանց մի մասը ընտրում է դժվար ճանապարհը:Ճանապարհը ընթանում է շատ դժվարությամբ:Անընդհատ հալածանքներ, ամեն քայլափոխին փորձություններ, դժվարությունը դժվարության վրայից:Գիտեք այսպիսի իրավիճակում շատ քչերն են առաջ գնում:Բայց ով շարունակում է, նա հավատում է, որ շատ քիչ է մնացել նրան հաջողության հասնելուն:Բայց միևնույն է չեն դադարում դժվարությունները:Բայց նրանց մտքով անցնում է մի բան ընդամենը.»Ես հաղթող եմ«:Եվ վերջում նրանք հասնում են հաջողության:
Կյանքը ընտրություն է:Դու ինքդ ես ընտրում քո ճանապարհը` դժվար թե հեշտ, դա քո ընտրությունն է:Ընտրիր ինքդ:

Реклама