Այս հանճարների պատմությունները ապացուցում են, որ նրանք տարբերվում են բոլորից:

Տեսնելով, որ Սոկրատը արմտիքներով է սնվում, մեկն ասում է.
— Եթե դու ծառայեիր մեր տեր արքային, երբեք այդ օրին չէիր հասնի։
— Իսկ եթե դու գոհանայիր արմտիքներով, երբեք ստիպված չէր լինի ծառայել քո տեր արքային, — պատասխանում է Սոկրատը։

Հռչակավոր ֆիզիկոս Նյուտոնը որոշեց ձու եփել։ Վերցնելով ժամացույցը, նա նշեց եփելու սկիզբը։ Որոշ ժամանակ անց նա նկատեց, որ ձեռքում բռնել է ձուն, իսկ եփվում է… ժամացույցը։

Պրոֆեսոր Անտոնի Սելֆրիջ Միլուոկին քաղաքային դասախոսական դահլիճ եկավ «հիշողության մարզումը» թեմայով դասախոսություն կարդալու։ Պարզվեց, որ պրոֆեսորը … մոռացել էր, որ այդ դասախոսությունը նշանակել է մեկ շաբաթ ուշ։

Ֆրանսիացի նշանավոր գրող և փիլիսոփա Միշել Մոնտենը մի զրույցի ժամանակ ասաց.
-Ըստ երևույթին բնությունը ամենից արդարացի բաժանել է խելքը:
— Ի՞նչու այդպիսի եզրակացության հանգեցիք,- հարցրին նրան:
— Որովհետև ոչ ոք չի գանգատվում իր խելքի պակասությունից,- ասաց նա:

Մեքենան անթույլատրելի արագությամբ վարելու համար ոստիկանը կանգնեցրեց Չարլի Չապլինին.
-Ձեր դեմքն ինձ ծանոթ է,- ասաց նա,- այդ նշանակում է, որ Ձեզ էլի եմ տեսել:
-Հնարավոր է,- ասաց Չապլինը:
-Ահա, տեսնու?մ եք, Դուք հայտնի կարգ խանգարող եք, ինքներդ էլ չեք ժխտում այդ:

Մարկ Տվենը ձուկ էր որսում: Նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.
-Լա՞վ է բռնում, պարոն:
— Ես հենց նոր եկա,- պատասխանեց Տվենը,- բայց երեկ 15 հատ բռնեցի:
— Ի՞նչ եք ասում: ի միջի այլոց, գիտեք ով եմ ես:
— Ոչ,- ասաց գրողը:
-Այս շրջանի անտառպահն եմ և Ձեզ հիմա կտուգանեմ, այստեղ արգելված է ձուկ որսալ:
Մարկ Տվենը ծիծաղեց ու հարցրեց.
-Իսկ դուք գիտե՞ք, թե ես ով եմ:
-Ոչ,- պատասխանեց անտառապահը:
-Ես այս շրջանի ամենամեծ խաբեբան ու պարծենկոտն եմ

Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`խոզ: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է . Սովորաբար ես նամակներն ստանում եմ առաց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի:

Քննադատը Մայն Ռիդին հարցնում է.
— Ձեր նոր վեպը հետաքրքրությամբ է կարդացվում։ Բայց այնտեղ անորոշություն կա։ Որտե՞ղ եք տեսել անգլուխ ձիավորի։
— Անգլուխ ձիավորի չեմ հանդիպել, բայց անգլուխ զրուցակիցների՝ որքան ուզեք։

Реклама