Այս հոդվածում ձեզ հետ կխոսեմ հաջողության հասնող ամենահեշտ քայլի մասին:Մեր նախորդ հոդվածներում, մենք շատ ենք խոսել հաջողությանն տանող ճանապարհների մասին:Բայց այս հոդվածոմ կգրեմ այն միջոցի մասին, որը ըստ իս պետք է անի յուրաքանչյուր հաջողության ձգտող մարդ:Առաջինը պետք է վերցնենք մի թուղթ և հերթականությամբ գրենք թղթի վրա մեր նպատակները:Եվ ամեն անգամ երբ բացենք թուղթը, պետք է պատկերացնենք, որ այդտեղի գրված բոլոր նպատակները, իրականություն են դառնալու:Եվ երբ որև նպատակիդ հասնես, որը գրել էի թղթի վրա, այդ ժամանակ մի մեծ գիծ քաշիր նրա վրա:
Պատկերացրեք,բայց իրականում այս գործընթացը մեծ հաջողությունների է հասցնում մարդկանց:Պատմեմ մի փոքր պատմություն:
Մեկ տարի առաջ ես պատրաստել էի ինձ համար նմանատիպ ծրար:Գրել էի իմ 10 նպատակները, որին ցանկանում էի հասնել այդ մեկ տարվա ընթացքում:Չեի գրել, որ դառնամ Հայաստանի նախագահ կամ նմանատիպ բաններ, որոնք իմ տարիքի համար կարող են անհեթեթ թվալ, և նաև չեի գրել այնպիսի բաններ, որոնք շատ հեշտությամբ կտրվեին ինձ:
Անցնում էին ամսիներ, ամեն մի նպատակիս հասնելու ժամանակ` ջնջում էի թղթի միջից այդ գրածը:Եվ մի օր պատրաստվում էի, որ ջնջեմ իմ ևս մեկ նպատակը, որը իրականություն էր դարձել, և հանկարծ ինչ տեսնեմ, դա իմ վերջին նպատակներ, որին որ հասա:
Այսպես ընդամենը 9 ամսում ես հասա իմ բոլոր նպատակներին: Եվ կասեմ մի բան կարևորը` ցանկությունն է և հավատը:

Реклама