Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:
Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։
Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ:
Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:
Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:
Եթե հետաքրքրասիրությունը մեռնում է, նշանակում է ծերությունը վրա է հասել:
Ով կարող է` անում է, ով չի կարող` սովորեցնում է:
Սերը կարող է փոխարինել ամեն ինչին, իսկ սիրո փոխարեն չկա ոչինչ ոչ մի տեղ:
Հաճախ եռանդի պակասությունը համբերության տեղ են դնում:
Անհրաժեշտ է ինչ-որ ավելի մեծ բան, քան տաղանդը` ներկան հասկանալու համար, ինչ-որ ավելի մեծ բան, քան հանճարը` գալիքը կանխատեսելու համար, իսկ իմիջիայլոց ինչքան դյուրին է բացատրել անցյալը:
Մեծ մարդկանց բնորոշ հատկանիշն այն է, որ նրանք ուրիշներին ավելի նվազ պահանջներ են ներկայացնում, քան իրենց:
Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է:
Դժվար է ապրել, երբ ոչինչ չես արել, որ արժանանաս քո տեղին:
Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը:
Ինչպես որ աչքերին լույս է հարկավոր տեսնելու համար, այնպես էլ մտքին անհրաժեշտ են գաղափարներ հասու լինելու համար:
Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում:
ՈՒշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է:

Реклама