Այսօր առավոտյան արթնացա, նստեցի համակարգչի առջև, և անցա իմ առօրյա գործերին:Հրապարակեցի իմ առաջին հոդվածը, բայց շատ կարճ ժամանակաընթացքում որոշեցի հրապարակել երկրորդ հոդվածը, քանի որ այդ կարճ ժամանակաընթացքում ես անցա այն ամենի միջով, ինչի մասին ցանկանում եմ գրել այս հոդվածում:Գիտեք, եթե մարդը չունի երազանքներ և նպատակներ, ուրեմն ինձ թվում է, որ իր համար կյանքն էլ գոյություն չունի:Քանի որ ինչպես կարելի է ապրել, եթե չունես ոչնչի ձգտում:Ես ամեն առավոտ արթնանում եմ` դնելով իմ առջև նպատակներ, որոնք պետք է այդ օրը իրականացնեմ:Երբ նայում եմ շուրջս, այն արդեն ինձ ստիպում է որպեսզի ես գործեմ:Տեսնելով շուրջս թե մարդիկ ինչ հաջողությունների են հասնում, այն ինձ ստիում է առաջ քայլել:Բնական բան է, եթե ես ցանկանում եմ առաջ անցնել ինչոր մեկից, սովորական է նաև, որ մեկ ուրիշն էլ ցանականում է ինձնից առաջ անցնել:Կյանքի հակամարտությունը` կյանքն ավելի է քաղցրացնում:
Ես ուզում եմ հասնել այն ամենին, ինչին որ ձգտում եմ:Սա է այն խոսքը, որով ես շարժվում եմ իմ կյանքում:Բայց երբեմն կյանքը այնպես է ճնշում, որ մարդ ստիպված է լինում նահանջել:Բայց մենք պետք է չթուլանանք կյանքի դեմ, մենք պետք է հաղթենք նրան և շարժվենք առաջ:Այո, երբեմն լինում է, որ ես վհատվում եմ, և մտածում, որ իմ մոտ չի ստացվի այն, ինչին ձգտում եմ:Ես այդ պահին միայն հիշում եմ այն մարդկանց,որոնք հասել են հաջողության գագաթնակետին:Եվ վերջ, ես նորից առաջ եմ շարժվում:Միայն մի բան պետք է ասեմ, պետք է երբեք ու երբեք չվհատվենք:Քանի որ այս քայլն անելով, մենք պարտության դրոշակը պարզած, կանգնում ենք կյանքի առջև:Դրանից հետո, կյանքը ինչպես ցանկանա, այնպես էլ կվարվի մեզ հետ:Բայց առժի այսպիսին դառնանք:Իհարկե ոչ, մեք եկել ենք աշխարհ, որպեսզի մի բան փեխենք այս կյանքում:Դրա համար մեզ հարկավոր է հզոր ուժ, որպեսզի երբեք ու երբեք չհանձնվենք:

Реклама