ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Այսօր իմ սիրած տոններից մեկն է` Սուրբ Զատիկի տոնն է:Այս տոնը ինչպես գիտեք շատ հին պատմություն ունի:Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը:Չեմ պատմի թե ինչպես է այնտեղ նշվում Սուրբ Զատիկը, այլ մի փոքր կպատմեմ մեր մոտ նշվող Զատիկի մասին:Սեղանները լցվում են զանազան ուտեստներով` ձվով,փլավով,ձկով, տապակած կանաչիով,չրով ապուրով,գինիով, և այսքանը հերիք է, որպեսզի մեր սեղանները նմանվի արքայանկան սեղանի:Եվ միայն մնում է բոլորս հավաքվենք սեղանի շուրջ և նշենք Սուրբ Զատիկը:Այս տոնի կապակցությամբ մենք սիրով շնորհավորում ենք ձեր Սուրբ Զատիկը:Թող Աստծո պաշտպանությունը և օրհնությունը միշտ ձեր վրա լինի:

Реклама