Օրինավորը նա է, ով իր իրավունքը չափում է իր պարտքերով: Լակորդեր
Ոչ ոք բնությունից իրավունք չի ստացել կարգադրելու ուրիշներին: Դիդրո
Արտոնության մերժումը իրավունքների սահմանափակում չէ: Կուպե
Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն Միցկևիչ
Ոչ թե իրավունքն է ծնում պարտքը, այլ պարտքը իրավունք: Շատոբրիան
Ծովն ու օդը օգտակար են բոլորին, դրա համար օվկիանոսի սեփականության իրավունքը չի, կարող պատկանել մի ժողովրդի: Եղիսաբեթ
Պատիվն ու իրավունքը հաստատվում են բանականության, և ոչ թե զենքի միջոցով: Զեյմե
Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի: Փեյն
Վատ օրենքները բռնակալության վատթար տեսակն են: Բյորք
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի:Կատո Ավագ
Յուրաքանչյուր ոք սեփական կարծիքի լիակատար իրավունք ունի մի պայմանով, որ այն համընկնի մերին: Հենրի Շոու
Որոշ պետություններում օրինականությունը զգեստավորում ենայնպիսի ձևով, որ նա դառնում է անօրենությունից ավելի սարսափոլի: Զեյմե