Մարդիկ գալիս են աշխարհ` յուրաքանչյուրը ունենալով իր դերն այս աշխարհում:Այո, ես , դու ունենք մեր դերն այս աշխարհում:Մենք աշխարհ ենք եկել, որպեսզի մի բան փոխենք այս աշխարհում` ինչպես արել են հազարավոր մարդիկ:Իսկ մտածել եք, որ մարդիկ լույսաշխարհ են գալիս, ապրում իրենց կյանքը, հետո հեռանում այս կյանքից` չիմանալով թե ինչ հաջողության կարող էին հասնել:Ինչպիսին եղել են Ալբերտ Էյնշտեյնը, ինտերնետում հաջողակ` Մարկ Ցուկերբերգը, Ֆուտբոլում` Մեսսին, բռնցքամարտում` Մայք Թայսոնը և այլք, ովքեր հասել են հաջողության` օգտագործելով իրենց մեջի տաղանդը:Իսկ կան այնպիսի մարդիկ, որ գալիս, հեռանում են` չիմանալով թե ինչպիսի տաղանդ է թաքնված իրենց մեջ:Այդ պատճառով փորձիր բացահայտել քո մեջի տաղանդը:Փորձեք ամեն ինչ, ինչ ձեզ հետաքրքրում է:Հարգելիս, իսկ երբ տեսնեք այդպիսի մարդկանց, ովքեր քրտնաջան աշխատում են իրենց տաղանդը բացահայտելու համար, այդ ժամանակ ձեզնից մնում է մի բան անել` ոգեշնչել նրանց:Այդպիսի մարդիկ կարող են լինել տարբեր բնագավառում:Մի մարդ ստեղծագործություն է գրում, և երբ դա կարդում է մարդկանց մոտ, բոլորը ծաղրում են նրան:Իսկ ինչ եք կարծում, նա կարող է շարունակել իր գրելը, իսկ եթե կարողացավ ուրեմն նա իսկական տաղանդ է:Բայց այսպիսի մարդկանցից շատ քչերն են շարունակում,իսկ ովքեր չեն շարունակում, նրանք հեռանում են` չիմանալով թե ինչպիսի տաղանդ է թաքնված եղել իր մեջ, ու այդ ամենը այն ծաղրող մարդկանց շնորհիվ:Ով է ասել, որ հայտնի գրողը տարբերվում է նորեկ գրողից, որը նոր է սկսում իր առաջին քայլերը ստեղծագործ աշխարհում:Նրանք երկուսնե էլ ծնվել են նույն տաղանդով:Իսկ միայն այդ ծաղրանքը կարող է հանգեցնել այդ նորեկ գրողին, որ նա այլևս չստեղծագործի` մտածելով, որ իր մոտ ոչինչ չի ստացվի:Այսպիսի օինակներ կարող եմ բերել զանազան բնագավառներում:Փորձեք տեսնել` ձեր եղբոր, քրոջ, ընկերոջ, հարևանի, բարկամի, ծանոթի մեջի տաղանդը, գուցե նրանք էլ տեսնեն քո մեջի տաղանդը:Բերեմ մի օրինակ , որն ապացուցում է, որ երբ մարդու ոգեշնչում ես նա ավելի ու ավելի է աճում:Ասեմ, ֆուտբոլ խաղալում մեծ հանճար չեմ, բայց երբ սկսում եմ խաղալ, և այդ ժամանակ ինձ ոգեշնչում են, ես սկսում եմ այնպիսի ֆուտբոլ խաղալ, որ այն երբեք նման չի եղել իմ խաղացած ֆուտբոլին:Ես խաղում եմ իմ` ուժեղ ֆուտբոլ ղաղացող ընկերների նման:Իրականում, ոգեշնչումը մարդուն բարձրացնում է ավելի ու ավելի վեր:Ուժ է տալիս, որ մարդը հավատա իր ուժերին:Եվ վստահ լինի, որ իր մոտ էլ կստացվի:Ոգեշնչումը կարծես մի անտեսանելի էներգիա է, որը մարդուն հրում է դեպի բարձունքի:Ոգեշնչեք մարդկանց, գուցե հենց ձեր ոգեշնչումը օգնի ինչ որ մեկին դառնալ աշխարհին հայտնի:

Реклама