Այն մարդը, որ հեշտ է ուրախանում` հեշտ էլ կտխրի: Իսկ մարդը, որ միշտ ուրախ է` երբեք չի տխրի:
Մի վստահիր նրան, ով չի գնահատում իր խոսքը:
Նպատակիդ հասնելու համար օգտագործիր բոլոր հնարավորություններդ:
Ճիշտ որոշումներ ծնվում են միայն խաղաղ և իմաստուն սրտում:
Երբեք մի փորձիր տրորել քնած առյուծի թաթը:
Հաց մի կեր թշնամուդ հետ, եթե դեռ չես հաշտվել նրա հետ:
Փողը նպատակ չէ, այլ միջոց` որպեսզի իրականցնես նպատակդ:
Այն ինչը գրավում է ուշադրությունդ, կգրավի նաև քեզ:
Օրն ունի վերջ, բայց մարդկանց կյանքը շարունակվում է, մարդկանց կյանքն ունի վերջ, բայց օրերը շարունակվում են:
Քաղցր խոսքը մի խնայիր քո կնոջից, դա նրա համար ազատության դրոշակ է և խաղաղության պայմանագիր:

Реклама