Բոլորս էլ գիտենք, որ մեր նպատակն է դառնալ այս կյանքում հաջողակ մարդ, դրա համար հարկավոր է անել ամեն ինչ:Ահա առաջարկում եմ ձեզ ընթերցել Դեյլ Քարնեգիի հաջողության հասնող 12 կանոնները.
1.Վեճում հաղթելու միակ տարբերակը՝ դրանից խուսափելն է:
2.Եթե դուք սխալ եք, ընդունեք դա միանգամից:
3.Հարգանքով վերաբերվեք զրուցակցի կարծիքին: Երբեք մի ասեք դիմացինին, որ նա սխալ է:
4.Ի սկզբանե պահեք ընկերական տոնը:
5.Ստիպեք զրուցակցին հենց սկզբից պատասխանել՝ այո:
6.Թող ժամանակի մեծ մասը խոսի ձեր զրուցակիցը:
7.Թող ձեր զրուցակիցը կարծի, որ տվյալ միտքը պատկանում է իրեն:
8.Անկեղծորեն փորձեք նայել իրերին դիմացինի աչքերով:
9.Հասկացողությամբ վերաբերվեք ուրիշների մտքերին և ցանկություններին:
10.Կոչ արեք ավելի ազնիվ մղումների:
11.Բեմականացրեք ձեր գաղափարները, ներկայացրեք դրանք արդյունավետ:
12.Մարտահրավեր նետեք՝ դիպչելով նուրբ լարերին:

Реклама