Բոլորը կազմ պատրաստ սպասում են սուլիչին:Լսվում է սուլիչի ձայնը:Բոլորը դուրս են թռչում իրենց տեղից` սկսում վազել:Դրա մեջ դնելով իրենց հոգին, իրենց մտքերը, իրենց աշխատասիրությունը:Ահա այս քայլերը կատարում են վազորդները, որոնք մրցում են տարբեր վազորդների հետ:Երևի թե բոլորդ գիտեք նրանց նպատակը` առաջինը հատել վերջնական գիծը:Այդ վազքը նման է մեր կյանքին:Իրականում մեր կյանքը նման է արենայի,և բոլորրս գտնվում են արենայում:Մենք ենք որոշում հասնել թե չհասնել վերջնական գծին:Ոմանք ուղղակի չեն ցանկանում փորձել հասնել վերջնակետին, իսկ ոմանք էլ ցանկանում են շատ դանդաղ քայլերով հաղթել բոլորին:Հաջողության հասնելու համար հարկավոր է ջանք թափել` ներդնելով բոլոր ուժերը:Դիր քո առջև նպատակ, և փորձիր հատել վազքուղու վերջնակետը:Վազիր, ճանապարհին կհանդիպեն բազուն փորձությունները, բայց այդ ամենի վրայով շրջանցիր և հասիր վերջնակետին:

Реклама