Չգիտես ինչու, բայց մարդիկ միշտ անվստահ են իրենց ուժերի վրա:Շատ քչերն են, որոնք հավատում են իրենց ուժերին:Հավատում, որ իրենց մոտ էլ կստացվի հասնել այն բարձունքին, որին հասել է մեկ ուրիշը:Շատ մարդիկ ունենում են նպատակներ, բայց նրանք չեն հավատում, որ այն կիրականանա, քանի որ չեն հավատում իրենց ուժերին:Նրանք միշտ կարծում են, որ իրենք չեն կարող այս կամ այն անել, դա իրենց ուժերից վեր է:Ոչ,անլուծելի խնդիրներ չկան, միայն մնում է հավատալ և վստահ գործել:Երևի թե բոլորը ցանկանում են դառնալ հաջողակ մարդ այս աշխարհում, բայց մենք շատ անգամ կլսենք, որ մարդիկ իրենց անհաջողությունը կապում են գումարի հետ, և ասում հետևյալը «»Թող փող լինի տես թե ինչի բարձունքի եմ հասնում»» և վերջ նրանք միայն այսպես են մտածում, և մինչև իրենց կյանքի վերջ էլ ապասում են այն մեծ գումարին, որը չգիտես թե ով, չգիտես թե ինչի համար, պետք է բերի և տա նրան:Կասեմ մի բան, եթե բոլորի մոտ լիներ ահռելի գումարներ, բոլորն ել կհասնեին հաջողության:Հենց դա է խնդիրը, ինչպես ունենալ դա:Ինչպես շարժվել առանց մեծ գումարի:Փորձիր օգտագործել քո մտքի զորությունը, զարկ տուր երևակայությանդ:Դու կարող ես դա անել,դու կարող ես դառնալ քո պատկերացրած աշխարհի հերոսը` որը կփոխի աշխարհը:Իրականում փորձիր հանել քո միջից վախկոտությունը ,քանի որ ինձ թվում է եթե մարդ հաջողության չի հասնում, ուրմեն նա իր վախկոտության պատճառով պարտությամբ է դուրս եկել կյանքի հետ մենամարտից:Եւ հիշիր մի բան, միշտ քո մեջ ասա այս նախադասությունը «»Ես կարող եմ«» , այո դու կարող ես ամեն բան:Այն ինչ մտածում ես, կարող ես նաև այն իրականացնել:Եղիր վստահ և շարժվիր առաջ:

Реклама