Ցանկանում եմ խոսել այսօր ստի մասին:Մեր նախորդ հոդվածներում մենք անդրադարձել ենք այն բանի վրա, որ հաջողակ դառնալու համար, հարկավոր է նաև հաջողակ դարձնել մեր ապրելակերպը, մարդկանց հետ շփվելը, այսինքն փոխել ինքներս մեզ դեպի լավը:Սուտը այն է, ինչը կարող է մարդուն թույլ չտալ երբեք դառնալ հաջողակ :Այդ պատճառով եկեք երբևէ չստենք, շատ դժվար է չստել, բայց անհնարին բան չկա այս աշխարհում:Առաջարկում եմ ընթերցել այս հանճարեղ մտքերը:
Ետ կանգնեք առաջին ստից եւ դուք ստիպված չեք լինի վախենալ, որ ձեզ կբռնեն աջորդների մեջ:
Փրենտիս

Ստախոսը ստում է նաեւ այն ժամանակ, երբ դրա համար առիթ չունի, միմիյայն սովորության ուժով:
Սենեկա Կրտսեր

Շատերը ստում են նրա համար, որպեսզի խաբեն, ուրիշներն էլ` որովհետեւ իրենք են խաբված:
Սենեկա Կրտսեր

Ճշմարտությունից չսարսափող մարդը կարիք չունի ստից վախենալու:
Ջեֆերսոն

Չափազանցումը բարեկիրթ մարդկանց սուտն է:
Ժոզեֆ Մեստր

Կես ճշմարտությունը վտանգավոր է ստից. սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քողարկվում է կրկին խաբելու մեջ:
Հիպել

Ամենավտանգավոր սուտը թեթեւակի խեղաթյուրված ճշմարտությունն է:
Լիխտենբերգ

Սուտն է միայն խայտառակում, մոլորությունը` երբեք:
Լիխտենբերգ

Երբ մարդ մոլորվում է դա յուրաքանչյուրը կարող է տեսնել, երբ նա ստում է, կնկատի ոչ ամեն ոք:
Գյոթե

Եթե դա ճիշտ է, ապա բոլորովին էլ վատ չի հորինաված:
Բրունո

Реклама