Երևի թե յուրաքանչյուրս ձգտում ենք կատարելիության:Գիտեք մարդկային ձգտումը ունի շատ հզոր էներգիա, որը անդրադառնում է մարդու վրա:Ձգտում, մի այլ կերպ կարելի է ասել բարի նախանձ:Գիտեք հենց այս բարի նախանձն է, որ մարդկանց ստիպում է կողքինից ավելի բարձրանալ:Լինել ամենալավը:Բայց միշտ հիշեք երբեք չլցվեք չար նախանձով, այն ուղղակի կործանում է մարդուն: Երևի թե վաղ տարիքից մարդու մեջ ձևավորվում է ձգտման հատկությունը:Եթե հիշեք ձեր դպրոցական տարինները, կհիշեք թե ինչպիսի ձգտումով էիք լցվում, որ դուք ավելի բարձր գնահատական ստանաք, քան ձեր կողքի նստածը:Այսպիսի շատ դեպքեր կան, մենք ցանկանում ենք առաջ անցնել բոլորից ` ուսման մեջ, սպոտի մեջ և այլ ու այլ տեղերում:Լցվեք այդպիսի ձգտումով:Ձգտումը կարծես քեզ թևեր է տալիս, որպեսզի դու բարձրանաս վեր, բոլորից բարձր:Չզարմանաս եթե ասեմ, որ հենց այս ձգտումն է եղել իմ հաջողությունների հիմքը, որոնց այսքան ժամանակ հասել եմ, թե ուսման թե տարբեր բնագավառներում:Նորանոր երազանքներ, նպատակներ, որոնք առանց ձգտման չեն կարող իրականանալ: Բարի նախանձ:Սա այն է, ինչով դարեր շարունակ մարդիկ ցանկանում են մեկը մյուսից անցնել:Մի պահ պատկերացրեք թե ինչ անհետաքրքիր կանցներ կյանքը, եթե չլիներ բարի նախանձը:Մարդիկ կբավարավեին իրենց եղածով և չէին ձգտի ավելիին:Յուրաքանչյուր ոք կապրեր ինքն իր համար:Չեր զարգանա ոչ մի բնագավառ:Երբ մենք հայացք ենք նետում գիտության վրա , կտեսնենք որ այն զարգանում է ձգտման հիմքի վրա:Լցվիր անսահման բարի նախանձով, այն քեզ կոգնի բարձրանալ վեր ` բոլորից բարձր:

Реклама