Ամենամեծ սխալն է` ձգտել երևալ ավելի հաճելի, քան դուք իրականում կաք։
Բեջոթ

Մեծ մտածողների սխալներն ավելի ուսանելի են, քան ճշգրիտ դատողությունները` աննշան մտածողների։
Գրաֆ

Իսկապես մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։
Դյուի

Եթե բոլորը սխալվում են, նշանակում է` բոլորն իրավացի են։
Լաշոսե

Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։
Հաուել

Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։
Պուբլիլիոս Սիրոս

Ծանր սխալը հաճախ ձեռք է բերում հանցագործության նշանակություն։
Սենեկա ԿրտսերՈւշ է սխալը խոստովանելը, երբ ամբողջ նավն արդեն ջրի տակ է: Կլավդիոս Կլավդիանոս

Մի´ վախեցիր ուղղել սխալներդ: Կոնֆուցիոս

Մեծագույն սխալը, որը մարդը կարող է գործել կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է: Էլբերթ Հաբարդ

Չկա ավելի կոպիտ սխալ, քան անդունդի վրայով երկու ոստյունով ցատկելը: Լլոյդ Ջորջ

Ամենից քիչ ուրիշներին ներում ենք այն սխալները, որոնք գործել ենք ինքներս: Ժոզեֆ Ռու

Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե հատկապես ինչ ինքը չգիտի: Պուբլիլիոս Սիրոս

Եվ ամեն մի սխալ շտկելիս ակամա
Գործում են նոր սխալ: Պարույր Սևակ

Ով քիչ է մտածում, շատ է սխալվում: Լեոնարդո դա Վինչի

Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը: Մարկոս Տուլուս Ցիցերոն

Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել:Թոմաս Ֆուլեր

Реклама