Բեռնարդ Շոուին հարցրեցին.
-Ինչքա՞ն կցանկանայիք վաստակել, որպեսզի ինքներդ Ձեզ երջանիկ համարեիք:
-Ուղիղ այնքան, որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով:
Մի կամակոր տիկին հարցրեց Շոուին, թե ինչպես պետք է գրել, որպեսզի դառնաս հռչակավոր գրող:
-Ձախից աջ,- շատ լուրջ դեմքով պատասխանեց Շոուն:
Ինչ-որ ընդունելության ժամանակ Բեռնարդ Շոուին է մոտեցել մի տիկին ու հարցրել.
-Ինչու աստված սկզբից ստեղծել է տղամարդուն և միայն դրանից հետո կնոջը:
-Որովհետև,- պատասխանեց մեծ սրամիտը,- աստված չէր ուզում, որպեսզի տղամարդուն արարչագործելու պահին կինը իրեն խորհուրդներ տար:
Շոուն մարմնակազմվածքով նիհար էր: Օրերից մի օր նա պատահական հանդիպեց իր ծանոթին` շատ գեր մի մարդու:
-Միստեր Շոու, նայելով Ձեզ կարելի է մտածել, թե Անգլիայում սով է,- սրամտեց գիրուկը:
-Իսկ Ձեր տեսքը բերում է այն մտքին, որ Դուք եք դրանում մեղավոր,- պատասխանեց Շոուն:
Դերասան Ն-ն խնդրեց Բեռնարդ Շոուին տալ իրեն գրավոր բնութագիր, և Շոուն գրեց հետևյալը. ’’Դերասան Ն-ն խաղում է Համլետ, Ռոմեո, Ֆերդինանդ, դաշնամուրի վրա, թավջութակի վրա, բիլիարդ: Վերջինի վրա հոյակապ է խաղում’’:
Շոուն հանդիպեց ծանոթ ամերիկյան ֆինանսիստի, ով ցանկացավ խոսակցության մեջ մտնել հայտնի գրողի հետ.
— Միստեր Շոու, ինչո՞վ եք Դուք այդպես անհանգստացած: Ինչի՞ մասին եք մտածում: Ես պատրաստ եմ զոհաբերել դոլլար, որպեսզի դա իմանամ:
— Այն, ինչի մասին ես մտածում եմ, չարժե այդքան փող,- պատասխանեց Շոուն:
Սակայն ամերիկացին չէր նահանջում.
— Այնուամենայնիվ ինչի՞ մասին եք մտածում:
Պատասխանն այս անգամ սպասել չտվեց.
— Ես մտածում եմ Ձեր մասին…
Ինչ-որ պիեսի հեղինակից Շոուն պրեմիերային ներկա գտնվելու հրավեր ստացավ: Սակայն այդ հրավերն ուղարկված է եղել առանց մուտքի տոմսի, իսկ թատրոնում էլ շվեյցարը հրաժարվեց առանց տոմսի նրան ներս թողնել: Միայն թատրոնի ադմինիստրացիայի միջամտության շնորհիվ թյուրիմացությունը հարթվեց: Ներկայացման ավարտից հետո Շոուն, գտնելով շվեյցարին, ով չէր ուզում նրան թողնել թատրոն, տվեց նրան 1 ֆունտ ստեռլինգ` ասելով. ’’Ես համոզվեցի, որ ինձ ներս չթողնելով` Դուք իմ բարին էիք ցանկանում’’:
Ինչ-որ ռազմատենչ հոգևորական նախազգուշացրեց Շոուին, որ վերջինիս ստեղծագործությունները նրան դեպի դժոխք կտանեն.
-Դա ինձ չի վախեցնում,- պատասխանեց Շոուն,- Եվ դրախտը, և դժոխքն ունեն իրենց առավելությունները: Դրախտում հոյակապ եղանակ է, իսկ դժոխքում` ընտրյալ հասարակություն:
Ինչ-որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.
— Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:
— Տիկին,- պատասխանեց Շոուն,- եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի:

Реклама