Մարդիկ որոշում են իրականացնել իրենց նպատակները:Վերցնում են նպատակը, և սկսում են շատ վստահ գործել:Եւ ահա վրա է հասնում անհաջողությունը:Հենց այդ պահին մարդիկ մտածում են, որ վերջ, նրանց այս ծրագիրը տապալվեց, և որոշում են մեկ այլ ծրագիր մշակել:Չմտածելով թե իրենց առաջին բռնած գործը որքան հաջողություն կարող էր բերել նրանց ` եթե նա շարունակեր իր բռնած գործը:Բայց միշտ հիշեք. Յուրաքանչյուր անհաջողության վերջը, նոր հաջողության սկիզբն է:Կզարմանաս եթե ասեմ, որ շատ եմ սիրում երբ ես հանդիպում եմ անհաջողությանը:Ուրեմն վստահ եմ, որ մի քանի քայլ, և ես արդեն հաջողակ եմ, քանի որ հասել եմ իմ հաջողությանը:Արդեն 10 օր է, ինչ չեմ կարողանում այցելուներիս թիվը անցկացնեմ 120-ը:Բայց իրականում այնքան ուրախ եմ, քանի որ վստահ եմ, որ ես արդեն ունեմ 300 այցելու, քանի որ անհաջողության վերջը, հաջողության սկիզբն է:Այն շատ մոտ է ինձ, ես սպասում եմ դրան:Հիշիր անհաջողության հետևը կանգնած է հաջողությունը:Սիրով ճանապարդհ դիր անհաջողությանը և դիմավորիր հաջողությանը:Մաղթում եմ ձեզ հաջողություն, որպեսզի սիրով սպասես հաջողությանը:Վստահ եղիր, երբեք չհանձնվես և չվախենաս անհաջողությունից:

Реклама