Ինչքան գեղեցիկ է մեր կյանքը:Ինչքան լավ բան կա կյանքում այն մարդու համար, ով ստիպում է, որ կյանքը տա նրան իր քաղցրությունը: Մարդիկ կարծես մոլորվել են, բոլորը կորցրել են իրենց տեղը, աշխարհը խառնաշփոթության մեջ է:Այսպես են պատկերացնում կյանքը այն մարդիկ, ովքեր չեն տեսնում, և չեն էլ ցանկանում տեսնել կյանքի քաղցրությունը:Վստահեցնում եմ ձեզ, որ այսպիսի մարդիկ շատ են :Իրականում կյանքը շատ հետաքրքիր է:Մենք այստեղ ենք անցկացնելու մեր կյանքը:Եկեք այնպես ապրենք, որ ևրբևէ չփոշմանենք մեր ապրած կյանքի համար:Ապրիր, ստեղծագործիր, իրականում կյանքը շատ հիանալի է:Եթե կա դժվարություն, ապա հիշիր դա փորձություն է, որ դու ավելի ու ավելի հզորանաս:Ինչպես քեզ հայտնի է, մեր կայքը պատրաստված է, որ ես, դու, միասին հասնենք հաջողության:Այդ պատճառով մեզ հարկավոր է կամաց-կամաց պատրաստվենք, որպեսզի ընդունենք հաջողությանը:Ինչպես ասում է Սթիվ Ջոբսը.Ամեն օր ապրիր այնպես,կարծես դա քո վերջին օրն է:Իրականում սա հզոր աֆորիզմ է, որը իր մեջ ներառում է ամեն ինչ:Մի վախեցիր և առաջ շարժվիր:Ստեղծիր քո հետաքրքիր աշխարհը:Դու ես գծագրում քո կյանքը:Ուրեմն փորձիր գծագրել այնպիսի կյանք, որտեղ դու կարող ես երջանիկ ապրել:

Реклама