Այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել CEO ամսագրի հրապարակած աշխարհի երիատասարդ բիզնես-առաջնորդների թոփ տասնյակը:Այս ցուցակում ընգրկվել են այն երիտասարդ մարդիկ, ովքեր իրենց տաղանդի շնորհիվ կարողացել են հասնել հաջողության:Ահա ստորև ներկայացնում եմ ձեզ այդ երիտասարդներին: ………………………………………………………………………………………………………………Մեթ Մուլենվեգ, ԱՄՆ, 27 տարեկան

Նրա WordPress շարժիչի վրա աշխատում են բլոգերներ ողջ աշխարհից, ընդ որում դա անում են անվճար:
Մարկ Ցուկերբերգ, ԱՄՆ, 27 տարեկան

Facebook էլեկտրոնային գրքի ստեղծողը խելացիորեն է «լուծել» լույսի արագությամբ ավելացող տրաֆիքի խնդիրը և դարձել է պատմության մեջ ամենից երիտասարդ միլիարդատերը:

Էշլի Կուոլզ, ԱՄՆ, 18 տարեկան

15 տարեկանում ստեղծելով աղջկական whateverlife.com կայքը՝ Էշլին գրավեց այնպիսի աուդիտորիա, որի մասին նույնիսկ երազել չէին կարող շատ աշխարհահռչակ ամսագրեր:

Սուխաս Գոպինատ, Հնդկաստան, 26 տարեկան

14 տարեկանում հիմնադրելով վեբ-լուծումների Globals Inc. ընկերությունը և հայտնվելով Գիննեսի ռեկորդների գրքում՝ նա ներկայումս ղեկավարում է 600 հոգանոց անձնակազմ և 11 երկրներում սփռված գրասենյակներ:
Չադ Խերլի, ԱՄՆ, 33 տարեկան

Եվս մի «հարազատ» բիզնես-առաջնորդ: YouTube տնային վիդեոյի գլոբալ ինտեգրատորը հայտնվել է ընդամենը 5 տարի առաջ, իսկ թվում է, թե եղել է միշտ: Չադ Խերլին իր YouTube-ը վաճառել է Google-ին 1,65 միլիարդ դոլարով, բայց այդպես էլ մնացել է նրա CEO-ն:

Թոմ Թերլոու, Անգլիա, 19 տարեկան

Դեռևս դպրոցում սովորելիս մտահղացել ու հաջողությամբ իրականացրել է մանկական գրքերի վաճառքի epi-culture ընկերության նախագիծը: Հատկապես մասնագիտացել է բաժանորդագրական հրատարակչությունների բնագավառում: Մեծ ծավալներով զբաղվում է «Հարրի Փոթերի» վաճառքով:

Բեն Կասնոչա, ԱՄՆ, 21 տարեկան

Սիլիկոնային հարթավայրի ևս մեկ հերոս, Comcate-ի հիմնադիրը, ով, չնայած տարիքին, արդեն հասցրել է գրել սեփական մեմուարներ՝ «Իմ կյանքի սթարթ-ափը» աղմկոտ անվանմամբ, որտեղ էլ խորհուրդ է տալիս բոլորին դառնալ սեփական ճակատագրի CEO-ն:

Էնդրյու Գովեր, Անգլիա, 30 տարեկան

Դեռևս Կեմբրիջում սովորելիս մտահղացել է RuneScape անլայն խաղը: Միլիոնավոր գեյմերներ տարիներ շարունակ պայքարում են այլ մոլորակներից եկած գոբլինների և այլ թափթփուկների հետ: Սիստեմատիկ ափդեյթները ոչ մեկին թույլ չեն տալիս վայր դնել զենքերը՝ միաժամանակ թույլ չտալով նվազել ստացվող եկամուտների ծավալները:

Նոա Գլասս, ԱՄՆ, 27 տարեկան

Նյու-Յորքյան ռեստորանների հերթերից ձանձրանալով՝ «ձեռի հետ» հայտնաբերեց Mobo-ն՝ բջջային հեռախոսներով պատվերներ ձևակերպելու համակարգը: Այդ համակարգը ներկայումս տարածված է ողջ աշխարհում և ոչ միայն ռեստորանների բիզնեսում:

Գուրբակշ Չէնել, ԱՄՆ, 26 տարեկան

Հնդկական ծագմամբ ամերիկացին իր օնլայն գովազդային գործակալությունը վաճառեց Yahoo! հսկային 300 միլիոն ԱՄՆ դոլարով և հիմա գործի է դնում նոր gWallet`«դրամապանակ Ջիից» պրոեկտը (Ջի՝ այդպես են նրան բոլորը անվանում):

Реклама