«Երբեք մի վստահիր այն համակարգչին, որը չես կարող դուրս նետել պատուհանից», սա Apple ընկերության համահիմնադիր, Սիլիկոնային հովտի կենդանի լեգենդ Սթիվ Վոզնյակի բազմաթիվ արտահայտություններից մեկն է: Այս ասույթում ողջ Վոզնյակն է՝ խորը, սրամիտ, միամիտ ու հանճարեղ:

Նրան հաճախ համեմատում են Պիտեր Պենի հետ՝ մի տղայի, որը չէր ցանկանում մեծանել և այդպես էլ չմեծացավ: Դա կարող է հաստատել Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ, ում բախտ է վիճակվել հանդիպել նրա հետ, ով տեսել է, թե ինչպես է 61-ամյա տղամարդը մանկական խանդավառությամբ Երևանի Հանրապետության Հրապարակում երկանիվ սիգվեյով (sigway) սլանում: Վոզնյակը, ով հայտնի է տարատեսակ կատակների նկատմամբ իր սիրով, իր ժամանման առաջին իսկ օրը կատակել է Երևանի «Armenia-Mariott» հյուրանոցի աշխատակազմի հետ, որտեղ նա օթևանել է: Նա իր համար հատուկ սարք է մշակել և տեղադրել ճամպրուկների մեջ: «Այն շատ հարմար և հասարակ սարք է, ես պարզապես սեղմում եմ կոճակը և այն ծվծվում է: Այսպես հեշտությամբ գտնում եմ իր ճամպրուկները: Իսկ երեկ երեկոյան որոշեցի կատակել՝ միացնելով այն հյուրանոցում: Կարծում եմ, որ բոլորին թվաց, թե ինձ մոտ ռումբ կա», — պատմել է նա:

Ավելի ուշ Վոզնյակը պատմել է, որ ուսանողական տարիների իր գործընկեր և ընկեր, Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ նման կատակներ էին կազմակերպում համալսարանում, ինչն իսկական իրարանցում էր առաջացնում: «Այն ժամանակ ես սարքեր էին մշակում, որոնք սարսափելի ձայներ էին արձակում, որոնք բնորոշ են դետոնատորի ազդանշանին: Մենք Սթիվի հետ միասին տեղադրում էինք դրանք մեր համադասարանցիների պահարաններում: Ուրախ էր, կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է ինչ-որ կերպ լիցքաթափվի ամենօրյա բացասական մթնոլորտից», — ավելացրել է նա:
Փոխել աշխարհը՝ սա էր Սթիվ Ջոբսի և Վոզնյակի կյանքի նպատակը: «Կգա ժամանակ, երբ համակարգիչները կսկսեն հասկանալ մարդկային զգացմունքները և իրենք էլ կզգան, կարարեն, մտածելու կարողություն կունենան: Այդ ամենը կլինի, երբ մենք Սթիվի (Ջոբսի) հետ սկսում էինք, ոչ ոք չէր հավատում, որ կգա մի ժամանակ, երբ համակարգիչներ կլինեն յուրաքանչյուր տանը: Ես այն ժամանակ ցանկանում էի, որ գա այն ժամանակը, երբ ինժեներներն աշխարհի կարևորագույն մարդիկ դառնան: Այդպես էլ եղավ»,- ասաց Վոզնյակը հայ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Վոզնյակը նշեց, որ այդ ամենը կախված է մարդու հասարակ ցանկությունից: «Երբ սովորում էի ավագ դպրոցում, սեփական համակարգիչ էի ուզում ունենալ, իսկ դրանք այն ժամանակ շատ թանկ արժեին: Չունենալով համակարգիչ ձեռք բերելու հնարավորություն և միջոցներ՝ ես ինքս սկսեցի դրանք նախագծել: Ես սեփական համակարգիչս տեսնում էի գոյություն ունեցող մոդելներից տարբերվող տեսքով, առանց այդ անիմաստ լծակների, լամպերի և կոճակների: Ես ստեղծեցի անձնական օգտագործման համակարգիչ, պարզապես ցանկանում էի խաղալ և աշխատել դրանով, իսկ հետո հանդիպեցի Սթիվին, ով ասաց. «Օ, սա կարելի է վաճառել»: Այդպես էլ շարունակվում էր անընդհատ. ես ինձ համար խաղալիքներ էի ստեղծում, իսկ Սթիվը վաճառում էր»,- ասաց Վոզնյակը:

Երիտասարդ հայ մասնագետներին Վոզնյակը խորհուրդ տվեց միշտ հետևել իրենց նպատակներին: «Սկզբում հասկացեք, թե ինչ եք ուզում, ինչ է ցանկանում ձեր սիրտը, և հետևեք դրա կանչին: Դուք կարող եք վճարովի աշխատանք գտնել, դա նորմալ է, բայց գոնե գիշերը ժամանակ գտեք ձեր երազանքն իրականացնելու համար»,- ասել է նա:

Վոզնյակը վստահ է, որ կարևոր չէ, թե որքան գումար է վաստակում հաջողության հասած մարդը, որքան զբոսանավեր և երկրպագուներ ունի նա, «ավելի կարևոր է, թե ինչ ես զգում, արդյոք բավարարվա՞ծ ես քո աշխատանքով»:

Реклама