Հաջողության հասնելու համար մարդկանց հարկավոր է ճիշտ շփում մարդկանց հետ:Կատարևելագործվելով դու հարթում ես քո հաջողության ճանապարհը:Ահա Մայր Թերեզայի այս 10 թեսիզները, որոնք  համոզված եմ կօգնեն քեզ ավելի կատարելագործվել կյանքում:

1.Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան և եսասեր.
Միևնույնն է, ներեք նրանց

2.Եթե Դուք բարություն եք գործել, իսկ մարդիկ մեղադրել են Ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ.
Միևնույնն է, բարություն գործեք

3.Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ.
Միևնույնն է, ձգտեք հաջողության

4.Եթե Դուք ազնիվ եք և անկեղծ, մարդիկ կխաբեն Ձեզ.
Միևնույն է, մնացեք ազնիվ ու անկեղծ

5.Այն, ինչ կառուցել եք տարիներ շարունակ, կարող է ավերվել մեկ ակնթարթում.
Միևնույնն է, շարունակեք կառուցել

6.Եթե Դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն.
Միևնույնն է, մնացեք երջանիկ

7.Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան.
Միևնույնն է, բարիք գործեք

8.Կարևոր չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին.
Պարզապես ժպիտով վերաբերվեք դրան և շարունակեք կատարել Ձեր գործը

9.Աղոթեք միասին և մնացեք միաբան

10.Եթե Ձեր ունեցած լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է, դա նրանց երբեք չի բավականացնի.
Միևնույնն է, շարունակեք կիսել նրանց հետ լավագույնը

Реклама