Մեր նախորդ հոդվածներում մենք անդրադարձել ենք հաջողությունների, նպատակների, երազանքների մասին:Քննարկել ենք տարբեր միջոցներ, որոնք կտանեն հաջողության:Բայց այս հոդվածում կխոսեմ ուրիշ բանի մասին:Երևի թե դու էլ ինձ պես նկատած կլինես, որ հաջողակ մարդիկ, որոնք հասել են մեծ բարձունքի, ինչ որ կերպ տարբերվում են մնացած մարդկանցից:Ես նկատի չունեմ իրենց մտածելակերպով, այլ իրեց վերաբերմունքով:Նրանք ուրիշ են, ուրիշ են իրենց շարժ ու ձևով, ուրիշ են իրենց վերաբարմունքով` ցանկածած բանի հանդեպ:Նրանք հասկացել են մի բան, որ հաջողության տանող լավագույն ճանապարհներից մեկը` մարդկանց հետ ճիշտ շփվելն է:Իսկ ինչպես ենք շփվում մենք:Ինչպես ենք վարվում մարդկանց հետ, և ինչպես են վարվում մարդիկ մեզ հետ:Երևի թե բոլորդ իմ հետ համամիտ կլինեք, որ վիրավորանքից վատ բան չկա,որը կարող է հոգեպես կործանել մարդուն:Ամեն քայլափոխին դա է:Վիրավորանք, նվաստացում, և վերջում կործանում:Ահա թե ինչի է հանգեցնում վիրավորանքը:Երբ սովորում էի 8-9-րդ դասարանում,դա ինձ ուղղակի հաճույք էր պատճառում:Բայց մի օր հասկացա մի պարզ բան, իսկ եթե այդ պահին ես լինեի իր տեղը:Հասկացա թե ինչ մեծ ցավ է ապրում իմ այդ ամեն մի վիրավորանքից, ես հաճույք էի ստանում, քանի որ բոլորը ծիծաղում էին իր վրա` իմ արած վիրավորանքից հետո:Բայց ես կարողացա պայքարել այդ բացասական արաքի դեմ, և ամեն անգամ այդ միտքը ինձ միշտ սթափեցնում էր.Ինչ կլիներ եթե ես իր տեղը լինեի:Շատ ուրախ եմ, որ ստացվեց ինձ մոտ պայքարել և ազատվել դրանից:Հիշիր, ամեն բան կախված է քո վերաբերմունքից:Վարվիր մարդկան հետ այնպես, ինչպես վարվում են հաջողության հասած մարդիկ:

Реклама