Այնքան գեղեցիկ է մարդու կյանքը, եթե նա ունի նպատակներ:Իսկ եթե չունես հստակ նպատակներ, խորհուրդ կտամ հենց այս օրվանից անցնես գործի:Կյանքը կարծես դառնում է հետաքրքիր, քանի որ դու ստիպում ես, որ այն դառնա հետաքրքիր:Իսկ երբ լուծում ես քո առջև դրված խնդիրը, դու արդեն սկսում ես իշխել կյանքին:Կյանքը շարժվում է այնպես, ինչպես դու ես ուզում:Այս գործընթացը տիպիկ հաջողակների ապրելակերպն է:Միթե քո մեջ չարթնացավ այն զգացումը, որ դու էլ իշխես կյանքին:Բոլորն էլ կցանկանան, բայց ում մոտ կստացվի, կստացվի նրա մոտ, ով համբերությամբ կսպասի այդ մեծ նվերին, որը կլինի իր ստացած նվերներից լավագույնը:Հիշիր, ցանկացած բան ինչ զրոյից է սկսվում, կարիք է ըզգացվում այդ գործի վրա աշխատանք կատարել, և վերջում համբերությամբ սպասել հաջողությանը:Ես բացեցի իմ կայքը, դրեցի իմ առջև նպատակներ, այնուհետև սկսեցի գործել ու մինչև այսօր էլ գործում եմ, անհամբերությամբ սպասելով իմ հաջողությանը:Ու վստահ եմ, ար այն շատ-շատ մոտ է ինձ,ինձ պետք է ընդամենը համբերությամբ սպասել այդ երջանիկ օրվան,երբ ես ինձ կհամարեմ հաջողակ մարդ:Շատ մարդիկ գնում են առաջ, իսկ երբ պետք է համբերությամբ դիմավորել հաջողությանը, նրանք հանձնվում են` մտածելով որ հաջողությունը երբեք էլ չի հասնի նրանց:Բայց հիշիր ամենակարևորը, և շարժվիր այս բանաձևով, եթե մեկի մոտ, մյուսի մոտ ստացվում է,ուրեմն քո մոտ էլ կստացվի, դու ոչնչով պակաս չես նրանցից, միայն պետք է գործել և ունենալ համբերություն, քանի որ միշտ չէ, որ հաջողությունը շատ շուտ է գալիս:Այո, ես վստահ եմ, որ գալու է մի օր, որ ես մի օր կմտնեմ circle, և այնտեղ կտեսնեմ, որ իմ կայքի այցելուները թիվը կհասնի 300+:Դա արդեն իմն է, միայն պետք է հիշեմ, որ պետք է համբերությամբ սպասել հաջողությանը:Ունեցեք ձեր գործի մեջ համբերություն, և կարող է մոտ օրերս հաջողությունը թակի ձեր դուռը:Սթափ եղեք:Հաջողությունը թակում է իրեն սպասողի դուռը:

Реклама