Կյանքում այնքան դեպքեր են լինում, որ մարդիկ իրենց անհաջողությունը բարդում են մեկ ուրիշի վրա, իրենց կարծիքով ով հասել է հաջողության, նրան դա շատ հեշտ է տրվել, և այսպիսի մարդիկ կամաց-կամաց սկսում են արդեն ամեն ինչի մեջ տեսնել վատը:Եթե մեկը հասնում է մեծ հաջողության, այդպիսի մարդիկ կարծում են թե նա դրան հասել է կեղծիքով, և իրենց ապացուցելով, որ իրենք արդար են, նրանք այլևս չեն ցանկանում դառնալ հաջողակ:Բայց կասեմ մի բան,հաջողության կհասնեն բոլորը,միայն թե պայքարեն դրա համար` սեփական տաղանդի շնորհիվ:Այսպես են նաև վարվել Բիլլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը և այլք:Բայց մարդիկ չեն ուզում տեսնել լավը:Բայց եթե դու հուսաս ու պատրաստվես լավագույնին, ապա դու վատ բաները չես ձգի քո կյանքի մեջ:Այսպիսով առաջարկում եմ ձեզ ընթերցել այս հետաքրքիր պատմությունը: ……………………………………………………………………………………………. Աշակերտը միշտ խոժոռված ու տխուր էր լինում: Այդժամ Ուսուցիչը նրան խնդրեց.
— Խնդրում եմ, գտիր այս սենյակում եղած բոլոր շագանակագույն առարկաները:
… Աշակերտը շուրջը նայեց: Սենյակում չափազանց շատ այդպիսի առարկաներ կային: Լուսամուտների շրջանակները, վարագույրների քիվերը, կահույքը, սեղանի սփռոցը, գեղանկարների շրջանակները և բազմաթիվ տարատեսակ մանրուքներ:
— իսկ հիմա աչքերդ փակիր,— խնդրեց Ուսուցիչը:— Եվ թվարկիր բոլոր ԵՐԿՆԱԳՈՒՅՆ առարկաները:
— Ինչպե՞ս,— տարակուսած բացականչեց աշակերտը:— Ես երկնագույն ոչ մի առարկա չնկատեցի, չէ՞ որ հենց ձեր պահանջով ես շագանակագույն առարկաներն էի փնտրում:
— Իսկ հիմա աչքերդ բացիր և ինքդ տես, թե որքան շատ երկնագույն առարկաներ կան այս սենյակում:
Դա իսկապես այդպես էր: Աշակերտը տարակուսանքով շուրջը նայեց: Քնքուշ երկնագույն մեծ և գեղեցիկ վարագույրները, որոնց միջով լույսը սենյակ էր թափանցում և թվում էր շուրջն ամեն ինչ ողողվում է լույսով: Ինչպե՞ս էր հնարավոր միանգամից չնկատել դա: Աշակերտը շփոթված էր: Գեղեցիկ երկնագույն ծաղիկները դրված էին սեղանի վրա, ուղիղ սենյակի կենտրոնում, երկնագույն լուսամփոփը, հատակին փռած երկնագույն գորգը, լուսանկարների երկնագույն շրջանակները… Սենյակում չափազանց շատ երկնագույն առարկաներ կային:
Աշակերտը զայրացավ.
— Այդ ձեր պատճառով էր, որ ես միանգամից չնկատեցի երկնագույնը: Դուք ինձ ստիպեցիք շագանակագույնը հիշել:
Ուսուցիչը ժպտաց.
— Հենց դա էլ ես ուզում էի քեզ ցույց տալ: Այս օրինակով ես ցանականում եմ կյանքի ճշմարտությունը ցույց տալ քեզ: Դու քո կյանքում սևեռվում ես վատի վրա և չես նկատում, թե որքան սքանչելի բաներ են կատարվում շուրջը:
— Բայց ես միշտ մտածում էի, որ ավելի լավ է կյանքից վատագույնը սպասել, այդ դեպքում հիասթափություններ չեն լինի: Դե իսկ եթե ինչ–որ հաճելի բան կատարվի, ապա դա լավ անակնկալ կդառնա:
— Եթե սևեռվես վատի վրա, ապա միայն հենց վատն էլ կկատարվի: Ուրիշ դիրք բռնելը շատ ավելի ձեռնտու է: Միշտ և ամեն ինչում միայն լավը փնտրել: Այդ դեպքում քո ամբողջ կյանքը կպայծառանա և բազմաթիվ սքանչելի բաներով կլցվի: Եվ եթե ինչ–որ ապրում էլ լինի, ապա այն ևս դրական նշանակություն կունենա:
Համարձակ քայլիր կյանքում և ուշադրություն դարձրու բոլոր այն սքանչելի բաներին, որոնք մեզ շրջապատում են: Այդ դեպքում քո կյանքում հիասթափություներ չեն լինի:

Реклама