Ուզում եմ բոլոր երազանքներս կատարվեն:Բոլորին հաճելի նախադասություն:Բայց այս նախադասություն ասողներից շատ քչերին է հաջողվում դրան հասնել:Կա մի բան, որը թույլ չի տալիս մեզ առաջ շարժվել:Դա ՎԱԽՆ է:Մի բան, որը արգելակի պես կանգնեցնում է քեզ հաջողության ճանապարհին:Երբ ցանկանում էի ունենալ կայք`հաջողության և նպատակների մասին(որից դուք հիմա օգտվում եք)ես շատ պայքարելով եմ հասել դրան:Ես վախենում էի:Երբ ամեն անգամ որոշում էի, որ այսօր պետք է բացեմ, ինձ վրա էր հասնում ամեն տեսակի մտքեր, որոնք ինձ թույլ չէին տալիս գնալ այդ քայլին:Ես մտածում էի, որ ես շատ երիտասարդ եմ այսպիսի կայք բացելու համար,ես մտածում էի թե արդյոք կարող եմ նյութ գրել, հազար ու մի հարց, որոնք փակում էին իմ ճանապարհը:Բայց շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել այդ խնդիրը:Երևի թե հենց այս վախի շնորհիվ է, որ շատ մարդիկ չեն հասնում նրան, ինչին որ ձգտում են:եթե դու նույնպես ունես այսպիսի վախեր, որոնք խանգարում են քեզ գործել,ուրեմն մենք պետք է փորձենք ազատվել դրանցից:Քանի որ վախը մնալով մեր մեջ,մենք երբեք չենք հասնի հաջողության:Ուրեմն հենց այսօրվանից փորձիր ազատվել դրանցից, և ամեն բան քո մոտ կստացվի:

Реклама