Տեսնես կան մարդիկ, ովքեր ուշադրություն չեն դարձնում իրենց մտքերին:Ինձ թվում է չկա:Որոշ մարդիկ հաջողության են հասնում հենց իրենց մտքերի շնորհիվ, իսկ որոշները` հակառակ:Մտքեր, երբեմն շատ տհաճ է լսել նրանց:Ինձ թվում է բոլորիդ հետ էլ պատահած կլինի այսպիսի դեպքեր:Երբ ավտոմեքենայով գնում ես ինչ որ տեղ, և այդ պահին տեսնում ես ճանապարհին ավտովթար, ինչ է կատարվում քո մտքում:Գիտեք որոշները կենտրոնանալով իրենց մտքերի վրա, այն իրական են դարձնում, դա լինի դրական միտք թե բացասական:Այսպիսով մենք այն հասկացանք,որ մտքերը լինում են 2 տեսակի` բացասական և դրական:Դուք մարդկանցից ընտրում  եք միայն լավը, իրերից վերցնում եք միայն լավը, ամեն ինչից ցանկանում եք վերցնել լավը, իսկ  ինչպես մտքերից վերցնել լավը:Ինչպես չթողնել, որ ներս խուժեն վատ մտքերը:Չեմ կարող ասել թե ինչպես անել, որ այդ վատ մտքերը չմտնեն մեր մեջ, բայց կասեմ դրանցից պաշտպանվելու ձևը:Շատ ժամանակ է ինչ օգտագործում եմ այս մեթոդը,  և կասեմ, որ ստացվում է:Երբ գալիս է  վատ միտքը, ամենաառաջինը պետք է հիշես,որ այն պետք է փոխել և դարձնել դրական միտք:Բերեմ օրինակ  իմ բերած օրինակի վրա, երբ տեսնում ես, որ ավտովթար է եղել, հենց այդ պահին քո մտքում գալիս է այս միտքը, իսկ ես կհասնեմ տուն, այդ ժամանակ միանգամից դու պատկերացրու,որ դու արդեն հասել ես այնտեղ, որտեղ որ գնում էիր, միանգամից վատը փոխարինեք լավի:Քանի որ միտքը նման է բջջային հեռախոսի  ռադիոալիքներին,երբ հեռախոսին հրահանգ ես տալիս այն բարձրանում է տիեզերք, և այնտեղից վերադառնում` արդեն իսկ կատարած հրահանգով:Այդպես էլ մտքերն են, երբ դու ինչ որ բանի մասին սկսում ես շատ մտածել, այն արդեն դառնում է հրահանգ, և այն, մի քանի ժամանակ անց վերադառնում է քեզ:Փորձեք տեղի չտալ վատ մտքերին:Մտքերը երկուսն են, փորձեք ընտրել լավը:

Реклама