1. Հնարավորությունն ունի զարմանալի հատկություն. հետապնդում է նրանց, ովքեր ի վիճակի են ճանաչելու և գրկաբաց ընդունելու իրենց:

Մարդկային բնույթի հետաքրքիր հատկություն այն է, որ մի տեղ որոշ մարդիկ բարենպաստ հնարավորություններ են տեսնում, մյուսները` միայն խնդիրներ:

Եթե ուղեղը «մարզենք» հնարավորություններ փնտրելու ուղղությամբ, ապա հեշտությամբ կնկատենք, որ բառացիորեն յուրաքանչյուր օրը մեզ ավելի շատ հնարավորություն է տալիս, քան մենք կարող ենք օգտագործել:

Նրանք միշտ մեր շուրջն են, Դուք նույնիսկ կարիք չունեք փնտրելու, հնարավորություններն իրենք ձեզ կգտնեն:

Ձեր գլխավոր խնդիրը նրանցից լավագույնն ընտրելը կլինի:

Նպաստավոր հնարավորությունը ճանաչելու (եթե այն հանդիպի) պատրաստականության առաջին քայլը սեփական ուժեղ կողմերի հստակ գիտակցումն է:

Ձեր առվելությունների և թերությունների մանրակրկիտ ստուգում արեք այնպես, ինչպես օտարերկյա նոր դեսպանի հավատարմագրերը կստուգեիք:

Որոշեք, թե որ ոլորտներում եք ավելի ուժեղ, և որտեղ դեռ պետք է կատարելագործվեք:

Աշխատեք թերությունները վերացնել և առավելությունները զարգացնել այնպես, որ հարմար առիթ տեսնելիս դրանից օգուտ քաղեք:

2. Նա, ով իր «առաստաղն» արագ է գնահատում, սովորաբար դանդաղում է բարենպաստ հնարավորությունները ճանաչելիս:

Կինոռեժիսոր Մայքլ Թոդը մի առիթով ասել է. «Փողի պակասությունը ժամանակավոր է, իսկ աղքատությունը տրամադրություն է»:

Նույնը հնարավորությունների մասին կարելի է ասել:

Միայն ձեզնից է կախված` կնկատեք բարենպաստ հնարավորությո՞ւնն արդյոք, թե՞ միայն Ձեր «առաստաղը» կտեսնեք:

Ձեր աշխարհընկալումը Ձեր հոգեկան կերտվածքի արտացոլանքն է:

Եթե կենտրոնանաք սեփական թերարժեքության վրա, Ձեզ կտանջեն վախերը, կասկածներն ու ձախողման վտանգը:

Բայց եթե Ձեր ուշադրությունը կենտրոնացնեք ձեր բնավորության ուժեղ կողմերի վրա, համարձակություն կստանաք, ինքնավստահություն և հաջողություն:

Կասկածներին սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահությունը կփոխարինի` որպես նպատակասլաց, լավ ծրագրված ջանքերի արդյունք:

Իսկ եթե սկսում եք կասկածել ձեր կարողությունների վրա, շունչ քաշեք և հիշեք ձեր անցած նվաճումները:

Նրանց մեջ ինչ-որ փորձ գտեք, որը կարող է օգտակար լինել ներկա իրավիճակում:

Հենվելով նախկինում ձեռք բերած գիտելիքների և իմաստության վրա` կտեսնեք , որ շատ քիչ խոչընդոտներ են մնացել, որ չեք կարողանում հաղթահարել:

3. Երբեք մի բողոքեք, որ աշխարհը ձեզ հնարավորություն չի տվել:

Բարենպաստ հնարավորությունները երբեք իրենք իրենց չեն գալիս, դրանք պետք է ստեղծել:

Բոլոր մարդկանց առաջ բառացիորեն ամեն քայլափոխի հնարավորություն է բացվում:

Դա կարող է այն չէ, ինչ կնախընտրեիք, բայց ցանկացած հնարավորություն, որից օգտվում եք, կարող նոր և ավելի մեծ հնարավորությունների հանգեցնել:

Եթե ֆիզիկական կամ մտավոր թուլություն եք զգում, նշանակում է պետք է ուրիշներին անհայտ նոր տարածքներ ուսումնասիրեք, բայց դա նույնպես կնշանակի նոր հնարավորություն, որը ուրիշները կարող է երբեք էլ չգտնեն:

Հիշեք տիեզերքի բնության մասին Ստիվեն Հոքինգի փայլուն ուսումնասիրությունները, որոնք նա կատարեց, չնայած այն փաստին, որ զարգացող հիվանդությունը նրան զրկել էր խոսելու և գրելու կարողությունից:

Մարդիկ, որ իրենց աշխատանքին և իրենց գործունեութանը խանդավառությամբ են վերաբերվում, միշտ իրենց համար շատ հնարավորություններ են գտնում, իսկ ովքեր միայն բողոքում են, որ ոչ ոք իրենց հնարավորություն չտվեց, կյանքում միայն դիտորդներ են և սպառողներ:

Եթե որոշել եք, որ ոչ ոքի թույլ չեք տալու ձեր փոխարեն ձեր ապագան տնօրինել, ուրեմն պետք է ուշադրություն չդարձնեք փոքր անհաջողություններին, դուք արդեն ձգտում եք մեծ հաջողության, իսկ այդ ճանապարհին ձեզ միշտ հնարավորություններ կսպասեն:

4. Եթե դա ձեր աշխատանքը չէ, գուցե դա ձեր հնարավորությունն է:

Ինչ-որ մեկը մի անգամ նկատել է, որ բարենպաստ հնարավորությունները չենք ճանաչում, քանի որ հաճախ նրանք որպես խնդիր են մեզ ներկայանում:

Երբ գնորդի, ձեր աշխատանքային ընկերոջ կամ ձեր ղեկավարի առջև խնդիրներ են ծառանում, ձեզ համար դա դրսևորվելու բարեհաջող հնարավորություն է:

Երբ մարդը բախվում է որևիցե խնդրի, նրա համար կարևոր չէ ձեր կազմակերպության կառուցվածքը, կամ թե հատկապես ով պետք է պատասխան տա դրա լուծման համար. նրան միայն հարկավոր է, որ խնդիրը լուծվի:

Հաջորդ անգամ, երբ հաճախորդը, գործընկերը կամ ղեկավարը կխնդրեն ձեզ օգնել իրենց այնպիսի հարցով, որը ձեր պարտականությունների շրջանակից դուրս է, առաջարկեք ձեր ծառայությունները, այլ ոչ թե ուղղորդեք նրանք դեպի այլ մարդ:

Իրավիճակին նայեք շրջապատողների տեսանկյունից և պատկերացրեք, թե նրանք ինչպես կցանկանային լուծել այն:

Պատասխանը գտնելու նախաձեռնությունը վերցրեք, լուծեք խնդիրը կամ նախագիծը շարունակեք:

5. Հնարավորությունները հաճախ բախում են դուռը` համոզվելու համար, որ տանը ոչ ոք չկա:

Աշխարհը լի է թշվառ հոգիներով, որոնք չեն լսել, թե ինչպես են հնարավորությունները «ջարդում» դուռը, քանի որ այդ ժամանակ ներքևի կրպակից վիճակախաղի տոմս էին գնում:

Նրանք երբեք չեն իմանա, որ մի առիթով «Բրուկլին Դոջերզ» ֆիրմայի 1942-1950 թվականների գլխավոր տնօրեն Բրանչ Ռիկկն ասել է. «Հաջողությունը ծրագրի մնացորդն է»:

Ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան կմեծանա ձեր հաջողությունը, երբ կզգաք, որ պատրաստ եք օգտագործելու հնարավորությունների ընձեռած բոլոր առավելությունները:

Կյանքում քանի անգամ ենք լսել, որ ինչ-որ մեկը հրաժարվել է իր գաղափարներն իրականացնելուց միայն նրա համար, որ հետո պարզի, որ ուրիշ մեկն օգտագործել է այն և հրաշալի գործ սկսել, պաշտոնի բարձրացման հասել կամ իր համար ավելի եկամտաբեր գործ գտել:

Հենց որ ձեր գլխում լավ գաղափար է ծագում, անհապաղ գործելու հաստատուն որոշում կայացրեք: Մի´ սպասեք, մինչև ինչ-որ բան տեղի ունենա, ստիպեք, որ դա իրագործվի:

6. Հնարամիտ մարդը միշտ էլ կարող է հնարավորությունները հարմարեցնել իր պահանջմունքներին:

Բարենպաստ հնարավորությունները ճանաչել կարողանալը հաջողության բանալին է. բայց դա միայն սկիզբն է:

Գաղափարն արժեքավոր է միայն այն դեպքում, երբ գործնականում հենց ձեր կողմից կարող է իրականացվել:

Ամենահաջողակ մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր հնարավորությունից օգուտ ստանալու բազմաթիվ ձևեր կան:

Նրանք պահը գնահատում են և հարմարեցնում իրենց ընդունակություններին կամ թիմ հավաքում նրանցից, ովքեր անհրաժեշտ հմտություններ ունեն, որ դրանից օգտվեն, և անում են այն ամենը, ինչ հարկավոր է, որ գաղափարն աշխատի:

Հազվադեպ է, որ գործը մի ճիշտ պատասխան ունենա:

Հաճախ այդպիսի ճիշտ պատասխանները անվերջ շատ են լինում:

7.Հնարավորությունը երբեք իր ուժերը չի վատնի գտնելու նրան, ով իր ժամանակը ծուլությամբ կամ կործանարար գործողություններով է սպանում:

Հաճախ թվում է, որ բարենպաստ հնարավորություններն իրենք իրենց են ընկնում ավելի շատ զբաղված մարդկանց ձեռքը, հատկապես նրանց, ովքեր դժվարությամբ են գլուխ հանում այն հնարավորություններից, որ արդեն ունեն:

Թվում է, թե տրամաբանական կլիներ,եթե հնարավորությունները ջանային գտնել այնպիսի մարդու, ով շատ ազատ ժամանակ ունի, բայց նրանք, չգիտես ինչու, մշտապես նրանց առաջ են կանգնում, ովքեր նպատակներ ու երազանքներ, նաև դրանց հասնելու պլաններ ունեն:

Մենք հաճախ երջանիկ պատահականության մասին մատածում ենք, որպես կենդանի, շարժվող էակի, որն անընդհատ ման է գալիս, թե ում վզին փաթաթվի:

Իրականում ճիշտ հակառակն է:

Հնարավորությունները գաղափարներ կամ հայեցակարգեր են, որ գոյություն ունեն միայն նրանց ուղեղներում, ով ընդունակ է դրանք ճանաչելու:

Եթե դուք ո´չ նպատակ ունեք, ոչ էլ պլան, հնարավորությունները ձեզ համար ոչինչ չեն նշանակում:

Նրանք երջանիկ հնարավորություն են դառնում միայն այն ժամանակ, երբ դուք նրանց կարողացաք ճանաչել այնպիսի գաղափարների տեսքով, որոնք ձեզ հարմար են և օգնում են հասնելու ձեր նպատակին:

8.Հնարավորությունը երբեք չի հետաքրքրվի այն մարդով, ով ինքը նրանով հետաքրքրված չէ:

Ազատ և ժողովրդավարական հասարակության մեջ նոր ձեռքբերումների հնարավորությունների թիվը գործնականում անսահման է:

Յուրաքանչյուր գործում կամ յուրաքանչյուր մասնագիտության մեջ գոյություն ունի նոր արտադրանքի գյուտի, արտադրության տեխնոլոգիայի և կառավարման գործունեության բարելավման, ինչպես նաև նույն փողոցի հարևան-մրցակցից ավելի բարձր որակի ծառայությունների տրամադրման անսահմանափակ դաշտ:

Բայց ցանկացած ամենաերջանիկ պատահականություն կարող է դուրս լողալ ձեռքիցդ, եթե չորսաս և չստիպես աշխատել:

Ամեն անգամ, երբ դժվար խնդրի առջև եք կանգնում, մի պահ կանգ առեք և հարցրեք ձեզ. «Ինչ բարենպաստ հնարավորություն է թաքնված այս խնդրի մեջ»: Այդ հնարավորությունը գտնելով` կարող եք ձեր մրցակիցներից բավականին առաջ անցնել:

9.Նրանց, ովքեր չեն օգտվում հնարավորություններից, հազվադեպ է լինում, որ հետո հնարավորություններ են տալիս:

Հաջողությունը միշտ նաև համարձակություն է ենթադրում:

Որպեսզի տրված հնարավորությունն օգտագործեք, ձեզ հարկավոր է ներդնել նաև ձեր ժամանակը, փողը և ուժը:

Իհարկե, հնարավորությունների վերլուծության ժամանակ հարկավոր է զգույշ և ուշադիր լինել, սակայն թույլ մի´ տվեք, որ անորոշությունը ձեզ գերեվարի:

Քանի որ դուք ստիպված եք եղել քրտնաջան աշխատել, որպեսզի կուտակեիք այն, ինչը որ դուք հիմա պետք է ռիսկի ենթարկեք, բնականաբար դուք զգուշություն կցուցաբերեք:

Բայց մյուս կողմից ինչ իմաստ ունի այդ կուտակումը, եթե չես ստիպելու, որ քո օգտին աշխատի:

Դուք կկարողանաք ճանաչել հնարավորությունները միայն այնքանով, որքանով որ ընդունակ եք ռիսկի ենթարկելու ձեր ժամանակը, փողը և ուժերը:

Ինքնավստահությունը ձեզ քաջություն կտա դիմագրավելու վտանգը և գործելու այն ժամանակ, երբ հնարավորությունները հայտնվում են:

Աշխարհում ոչ ոք ձեր վզին հաջողություն չի փաթաթի. դուք այն կգտնեք միայն այն չափով, որքանով որ ինքներդ եք ակտիվորեն փնտրում:

10. Հնարավորությունը ձեզ իրավունք է տալիս ձեր ոտքը դնելու հաջողության շեմին: Բայց ձեր առաջ դուռը նա չի բացի:

Հնարավորությունները պատահական երջանկություն չեն լինում:

Վիճակախաղի շահումը ձեզ վայրկենապես հարուստ կդարձնի. սակայն այդ բարենպաստ հնարավորությանը հանդիպելը նշանակում է, որ պետք է գործի անցնեք:

Ձեր ուղեղի աշխատանքն ուղղելով հնարավորությունները ճանաչելուն` կհասկանաք, որ դրանք իրականում համապատասխան ներուժի օգտագործում են ենթադրում, օրինակ` նոր կամ ավելի որակյալ ծառայությունների ներկայացում, սերիական արտադրության կազմակերպման օգտագործում կամ ելք դեպի նոր շուկա:

Ահա թե ինչու է այդքան կարևոր նախաձեռնություն դրսևորելու սովորությունը:

Դուք պետք է պատրաստ լինեք անհապաղ գործելու, հենց որ տեսնեք ձեր հնարավորությունը:

Այդպիսի գործողություն կարող է լինել սովորական հետազոտությունը շարունակելը կամ, օրինակ, անհապաղ վաճառքը:

Ավելի հաճախ, սակայն, հնարավորությունը նախատեսում է մշակման և պատրաստման որոշ ժամանակ:

11. Հնարավորությունները երբեք չեն տրվում նրանց, ովքեր անվճռականության ցանկապատի տակ են թաքնվում:

Հաջողակ մարդիկ վճռական մարդիկ են:

Երբ նրանց ճանապարհին հնարավորություն է հանդիպում, նրանք ուշադիր գնահատում են դա, որոշում են ընդունում և վայրկենապես սկսում են համապատասխան գործունեությունը:

Նրանք հասկանում են, որ անվճռականությունը սպանում է այն ժամանակը, որ կարելի է ծախսել ավելի արդյունավետ գործի վրա:

Նրանք նաև փորձում են խուսափել ավելորդ համարձակությունից և գործնականորեն իրենց որոշումների աստիճանաբար իրականցմանն են անցնում:

Նրանք չեն փորձում ամենասկզբից ամեն ինչ որոշել:

Յուրաքանչյուր գործողություն միավորվում է այն ձեռքբերումների հետ, որոնք նախորդների արդյունքն են:

Ամերիկայի իմաստուն մարդկանցից մեկը` Բենջամին Ֆրանկլինը, օգտագործել է ինչպես պատմում են, դժվար որոշումներ ընդունելու շատ պարզ միջոց:

Նա գծով թուղթը հավասար կիսում էր և մի մասում թվարկում կոնկրետ որոշման բոլոր «կողմերը», իսկ մյուսում` բոլոր «դեմերը»:

Բացի նրանից, որ դա հեշտացնում է որոշում ընդունելու գործընթացը, այդպիսի ցուցակը կարող է ցանկացած որոշման (անկախ նրա բարդությունից) առավելությունների և թերությունների գրաֆիկական պատկերման նմուշ լինել:

Այս պարագայում ընդունված որոշման բոլոր հետևանքները հեշտ և արագ կարելի է գնահատել:

Реклама