Երևի թե  բոլորդ ճանաչում եք այս հանճարին`ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒԻՆ:Առաջարկում եմ կարդալ նրա այս փայլուն խոսքերը, որոնք շատ բան են սովորեցնում մարդկանց:

Կյանքն ինձ համար հալվող մոմ չէ:Դա կախարդական ջահի նման ինչ-որ բան է,որ մի ակնթարթ ընկել է իմ ձեռքը, և ես ուզում եմ նրան ստիպել բոցկլտալ հնարավորին չափ ավելի պայծառ նախքան գալիք սերունդներին հանձնելը:Մենք երջանկությունից օգտվելու իրավունք չունենք, քանի որ այն չենք ստեղծել, ինչպես իրավունք չունենք օգտվելու այն հարստությունից, որը չենք վաստակել: Եթե երբևէ հետամուտ լինելով երջանկությանը, դուք այն գտնեք, իր ակնոցը փնտրող պառավի նման կնկատեք, որ երջանկությունը շարունակ եղել է ձեր քթի վրա:Այնտեղ, որտեղ կամք չկա, չկա նաև ճանապարհ: Երբ մենք դադարում ենք գործ անել, մենք դադարում ենք ապրել: Աշխարհում հաջողության հասած մարդիկ այն մարդիկ են, ովքեր վեր են կենում և փնտրում են իրենց հարկավոր դեպքը: Բազմաթիվ մեծ ճշմարտությունները եղել են սրբապղծություն: Առաջադիմության դեմ առարկությունները միշտ հանգել են անբարոյականության մեջ մեղադրանքների:Փչացած մարդիկ նրանք են,ովքեր սեր չունեն:Այդ պատճառով էլ նրանք ամոթ չունեն:Նրանք ընդունակ են սեր խնդրել, որովհետև դրա կարիքն ունեն:Նրանք ընդունակ չեն սեր առաջարկելու, որովհետև նրանք տալու ոչինչ չունեն:
Առաքինությունը ոչ թե այն է, որ խուսափես արատավոր դիտավորություններից, այլ այն, որ չունենաս դրանք: Իր գործողություններն արդարացնելու համար մարդը գտնում է ցանկացած պատճառ, բացի մեկից..Իր հանցագործությունների համար, ցանկացած արդարացում` բացի մեկից..Իր անվտանգության համար ցանկացած առիթ ` բացի մեկից..Եվ այդ մեկը նրա վախկոտությունն է…
Ատելությունը վախկոտի վրիժառությունն է իր զգացած վախի համար:Վախի ստրուկը լինելը ստրկության ամենավատթար տեսակն է…

Реклама