Մայր Թերեզա

Քույրերն ապրում էին այնպես, ինչպես նրանք, ում մասին իրենք հոգ էին տանում: Նրանց կյանքը դժվար էր, աշխատանքը` հոգնեցնող. մաքրել, լվանալ, չզզվել հիվանդների սարսափելի վերքերից: Մայր Թերեզան իր օրինակով բոլորին ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է իսկապես գթասիրտ մարդը լինի: Մայր Թերեզան կասկածների դեմ միակ արժանի միջոց էր համարում Աստծուն դիմելը: Նա օգնության էր գնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նա բացեց ավելի քան 60 դպրոց, որբանոց և աղքատանոց, որոնք գոյություն ունեին բարեգործների օգնության շնորհիվ:

Մայր Թերեզան ցույց տվեց հնդիկներին, որ բորոտը ոչ թե Աստծո անեծք է, այլ հիվանդություն, որի դեմն առնել հնարավոր է: Հատուկ բնակավայր կառուցվեց, որտեղ բոլորտավոր հիվանդներն ապրում էին մինչև ամբողջությամբ կբուժվեին: Այստեղ երեխաներ էին ծնվում, որոնք, ի դեպ, լիովին առողջ էին: Մայր Թերեզան խոսում էր արքաների և աղքատների հետ, ելույթ էր ունենում լիքը դահլիճներում:
Մայր Թերեզան մահացավ 87 տարեկան հասակում` իր հետևից թողնելով հավատն այն բանի, որ գթասրտությունը կփրկի աշխարհը:

Ագնեսը 14 տարեկան էր, երբ հայրը մահացավ: Այս դեպքը ցնցեց ընտանիքը` հետին պլան մղելով առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններն ու Ալբանիայի անկախության հռչակումը: Ընտանիքի մայրը հավաքեց ուժերն ու սկսեց աշխատել, որպեսզի պահի ընտանիքը: Կրտսեր դուստրը խնդրեց մոր օրհնությունը միանձնուհի դառնալու համար: Մայրը ցնցվել էր աղջկա պլաններից: Նա չէր կարող պատկերացնել, որ իր համեստ ու խելամիտ աղջիկը երբևէ կցանկանա միանձնուհի դառնալ: Մի քանի օր մտորելուց հետո նա, ամեն դեպքում, տվեց իր օրհնությունը: Ավագ եղբայրը, որ սովորում էր Ավստրիայի ռազմական ակադեմիայում, իմանալով քրոջ որոշման մասին, նրան նամակ գրեց, որտեղ քրոջ որոշումը քմահաճույք կոչեց: Ագնեսը վրդովվեց. «Դու քեզ կարևոր ես զգում, որովհետև ծառայելու ես երկու միլիոն հպատակ ունեցող թագավորի՞: Ես ծառայելու եմ ողջ աշխարհի թագավորին»:
Մենաստանում ծառայելու ժամանակ քույր Թերեզան գաղտնի նամակագրական կապ էր պահպանում Հռոմի հետ` նպատակ ունենալով ստանալ ազատ միանձնուհու կարգավիճակ: Նա ապրում էր այն զգացումով, որ Աստված իր համար ուրիշ ճակատագիր էր նախատեսել` օգնել դժբախտ և լքված մարդկանց: 1946 թվականին մայր Թերեզան վերջապես ստանում է այդ թույլտվությունը:

Реклама