Կասես այնպիսի մի մարդ, որ չունենա երազանքներ:Երևի թե բոլոր մարդիկ, անկախ տարիքից, սեռից, բոլորն էլ ունեն երազանքներ:Բայց ցավոք, նրանցից շատ քչերի մոտ է հաջողվում հասնել իրենց երազանքներին:Որն է երազանքին հասնողի և չհասնողի տարբերությունը:Այս հարցը ինձ թվում է կհետաքրքրի բոլորիդ:Գիտեք այն մարդիկ, ովքեր հասել են իրենց երազանքին, նրանք իրականում ունեցել են երազանքներ`որոնց ձգտել և հասել են:Բայց այն մարդիկ, ովքեր չեն հասել, դա իրենց մեղավորությունն է:Քանի որ այդպիսի մարդիկ իրականում չունեն երազանքներ, նրանք իրենց երազանքները վերածել են առասպելի`ինչ որ անիրական երևույթի:Նրանց երբ հարցնես թե արդյոք նրանք ունեն երազանքներ, ապա բոլորը կասեն այո:Բայց նրանք համոզված են, որ երբևէ նրանց երազանքը չի իրականանա:Նրանք իրենց երազանքին դասում են առասպելների շարքին, որոնք երբևէ չեն եղել և չեն էլ լինի:Հարգելիս, ունեցեք իրական երազանքներ:Համոզված եղեք, որ այն ամպայման կիրականա, եթե որևէ մեկին հաջովել է, ուրեմն քեզ էլ կհաջողվի:

Реклама