Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը եւ մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, եւ Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»:
Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ-ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:

*****

Իտալացի նշանավոր ֆիզիկոս, աստղագետ Գալիլեյո ԳԱլիլեյը առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձարարական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի ազատ անկման, իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել աստղագիտական դիտումներ: Որպես Երկրի պտույտի մասին Կոպեռնիկոսի տեսության ակտիվ կողմնակից, Գալիլեյը 2 անգամ ենթարկվել է հավատաքննության դատին ու ստիպված հրաժարվելով այդ տեսությունից: Ավանդության համաձայն՝ իր ստիպողական «հրաժարականից» հետո Գալիլեյը բացականչել է. «Այնուամենայնիվ, այն պտտվում է»:

*****

Լեոնարդո դա Վինչին իր նշանավոր <<Խորհրդավոր ընթրիք>> կտավի համար 40 տարի փնտրում էր համապատասխան դեմքեր՝ Հիսուսին և առաքյալներին պատկերելու համար։ Սկզբում Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը, և նրան դարձրեց բնորդ։ Անցավ 40 տարի։ Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։ Մի օր նրան հանդիպեց մի թափառաշրջիկ, որին նոր էին բանտից դուրս հանել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրեց նկարչին։ Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա, կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ նա իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող Պիետրո Բենդենելին էր…

*****

Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է .
<<Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>> :

*****
Բերնարդ Շոուն թատրոն եկավ ուշացած. նրան խնդրեցին, որ անաղմուկ մտնի օթյակ և նստի իր տեղը։
-Ինչո՞ւ, հանդիսատեսներն արդեն քնե՞լ են, -հարցրեց Շոուն։

*****
Մի անգամ 14 տարեկան Մոցարտը գնում է Հռոմ և մտնում է Սուրբ Պետրոսի տաճարը: Տաճարում երգեհոնով նվագում են եկեղեցական մի մեղեդի, որի ձայնանիշերը պապական խորհուրդը գաղտնի էր պահում: Մոցարտը վերադառնում է տուն և հեշտությամբ նշանագրում երաժշտությունը: Տարիներ հետո այդ նշանագրությունը համեմատում են իսկականի հետ և պարզվում է, որ հանճարեղ կոմպոզիտորը ոչ մի սխալ չի կատարել:

*****

Ալբերտ Էյնշտեյնը դասախոսություն կարդալիս սովորաբար ընտրում էր դահլիճում նստած ունկնդիրներից մեկին և խոսում էր անյպես, որ թվում էր, թե իր միտքը զարգացնում է հենց միայն նրա համար։
Այդպես, մի անգամ, երբ նա իր ասելիքն անվերջ ուղղում էր ուսանողներից մեկին, սա անչափ շոյված զգալով իրեն, ընդմիջմանը շողոքորթի ժպիտով դիմեց դասախոսին.
–Ասացեք, մաեստրո, ինչու՞ այսօր ձեր խոսքն անվերջ ուղղում էիք ինձ։
Եվ Էյնշտեյնը, որ չէր սիրում քծնանք ու կեղծիք, պատասխանեց այսպես.
–Ես սովորություն ունեմ լսարանի ունկնդիրների մեջ գտնել ամենաբութ դեմքը և բացատրել հատկապես նրան…Երբ այդ դեմքին վերջապես իմաստ է հայտվում, ես համոզվում եմ, որ մնացած բոլորը նույնպես հասկացել են դասախոսության նյութը։

Реклама