Մեծ մաթեմատիկոս, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը (հրեա) սիրում էր ճանապարհորդել, հանդիպել ընկերներին, հետաքրքիր ու հիշարժան վայրեր այցելել: Մի անգամ էլ ճանապարհորդելիս որոշեց ճաշել վագոն-ռեստորանում և մտավ ներս: մատուցողը մոտեցավ, բայց Էյնշտեյնը նկատեց, որ ակնոցը մոռացել է կուպեում: Նա կարճատես էր ու չկարողացավ առանց ակնոցի ճաշացուցակը կարդալ. այն մեկնեց մատուցողին և խնդրեց կարդալ: Մատուցողը ուսերը թոթվեց և կիսաձայն ասաց.

-Պարոն, ցավում եմ, բայց ես էլ Ձեզ պես անգրագետ եմ,,, :

Реклама