Այսօր առավոտյան տխուր էի և մտածում էի,թե ինչու է դա այդպես, երբ կարդացի այս առակը հասկացա,որ մենք ենք ընտրում`երջանկություն թե տխրություն, և մենք ենք երջանկությանը կառավարում:Առաջարկում եմ դուք էլ ընթերցեք այս առակը:

Վարպետ Բահաուդինն իր ամբողջ կյանքի ընթացքում երջանիկ էր, ժպիտը երբեք չէր իջնում նրա դեմքից: Նրա ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով:
Նույնիսկ մեռնելիս նա ուրախ ծիծաղում էր: Թվում էր, թե բավականություն էր ստանում մահվան գալստից:
Աշակերտները խմբվել էին նրա շուրջը: Նրանցից մեկը հարցրեց.
-Ինրո՞ւ եք Դուք ծիծաղում: Ձեր ամբողջ կյանքում Դուք ծիծաղել եք, և մենք չէինք համարձակվում հարցնել, թե ինչպես է դա Ձեզ հաջողվում: Եվ ահա հիմա էլ՝ վերջին րոպենորին, Դուք ծիծաղում եք: Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու:
Ծեր վարպետը պատասխանեց.
— Շատ տարիներ առաջ ես եկա իմ Վարպեի մոտ, երիտասարդ, տասնութամյա մարդ, բայց արդեն խորապես տառապող: Վարպետս յոթանասուն տարեկան էր, իսկ նա ժպտում ու ծիծաղում էր հենց այնպես, առանց որևէ տեսանելի պատճառի: Ես նրան հարցրեցի. «Ինպե՞ս է դա Ձեզ հաջեղվում»: Եվ նա պատասխանեց. «Ներքուստ ես ազատ եմ իմ ընտրության մեջ: Պարզապես դա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, ես հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ ընտրել այսօր՝ երջանկությո՞ւն, թե՞ տառապանք: Եվ այնպես է լինում, որ ես ընտրում եմ երջանկությունը, չէ՞ որ դա այնքան բնական է»:

Реклама