Ժամանակ,որի մասին կարելի է երազել  այն ժամանակ,երբ դու դիմորդ ես,երևի թե այս կայքի այցելողները,կամ դիմորդներ են(որոնք ինձ լավ կհասկանան) կամ անցել են այդ ճանապարհով:Իրականում շատ դժվար է գտնել ազատ ժամանակ,բայց այսօր  կարողացել եմ գտնել այդ ազատ ժամանակը և գրել մի կարևոր թեմա`կա արդյոք սահմանված  ճակատագիր,թե յուրաքանչյուր ոք կազմում է իր ճակատագիրը:Ճակատագիր՝մեկը լացով է հիշում իր ճակատագիրը,և տառապանքով էլ առաջ շարժվում,մյուսը ուրախությամբ է անցել իր ճանապարհը,և երջանկությամբ էլ առաջ է շարժվում:Ճակատագիր,ինչու այս մեկի համար փայլուն ապագա,իսկ մյուսինը տառապանք,որն է խնդիրը:Կա սահմանված ճակատագիր,այսպես են մտածում հազարավոր մարդիկ:Այսպես էի նաև մտածում ես մինչև երեկ,բայց:Մտածում էի,որ ինչ ճանապարհով որ անցնում ես`դժվարությունով թե հեշտությամաբ, այդ վերջին  կետը հենց մեր սահմանված  ճակատագիրն է:Բայց մտածելուց հետո էլ հասկացա,որ դա այդպես չէ:Չգիտեմ դուք ինչեք մտածում,բայց ես հակված եմ այն մտքին,որ յուրաքանչյուրս կազմում ենք մեր ճակատագիրը,քանի որ մեզ բոլորիս,տրված է`ազատություն,հավասարություն,մտածելու և ստեղծագործելու շնորհք,այսինքն,յուրաքանչյուրս ունենք հնարավորություն դառնալ հաջողակ և երջանիկ:Մարդիկ իրենց անհաջողությունները վերագրում են ճակատագրին,բայց այդպես չէ,եթե քեզ պատել է անհաջողությունը,դժվարությունը,ապա միայն ու միայն դու ես մեղավոր,քանի որ դու ունես հնարավորություն,կառուցելու քեզ համար փայլուն ապագա:Շատ բան չեմ գրի,ուղղակի կցանկանամ լսել ձեր կարծիքը մեկնաբանություններում,և զրուցել ձեր կարծիքի մասին:

Реклама