Այսօր լրանում է կայքի 7 օրը,ինչ բացվել է այն:Բայց միևնույն է,ցանկությունը ինչպես այն ժամանկ էր,նույնպես հիմա էլ,ցանկանում եմ ունենալ մի կայք,որի օգտվողների քանակը կհասնի 300-ի:Սա ինձ համար նպատակ է և նաև ցանկություն:Ես լցվել եմ այրիչ ցանկությամբ,որպեսզի հասնեմ իմ երազանքին:Պատկերացրեք ամեն circle թարմացումից,ես ստուգում եմ իմ կայքի այցելուների քանակը,բայց դեռ շատ պետք է աշխատեմ,և իր հերթին պետք է չկորցնեմ իմ հավատը,և լի ցանկությամբ առաջ շարժվեմ:Սա իմ առօրյանն է,իմ նպատակները սրանք են,չգիտեմ կայքի այցելուների տարիքը,բայց կասեմ,որ տարիքում էլ լինես,վերցրու նպատակ և այրիչ ցանկությամբ առաջ շարժվիր:Կարող է դու նպատակ ունես հիմնել ընկերություն,ուրեմն գծիր ճշգրիտ գործոններ,որոնք քեզ կտանեն դեպի քո նպատակը:Մարդիկ շատ են,շատ են նաև նրանց ցանկությունները,բայց հաջողակ մարդիկ պայքարում են իրենց հաջողության համար և հասնում են,սա էլ ինձ համար է շատ կարևոր և դժվար հաղթահարելի նպատակ,եթե թվում է Հայաստանում հեշտ է վաստակել 300 այցելու,ապա չարաչար սխալվում եք,բայց ես այս ամենը դրել եմ մի կողմ և շարժվում եմ դեպի իմ երազանքը,խորհուրդ կտամ դու էլ շարժվես,քանի որ երբ հասնես նպատակիդ,դու քեզ կզգաս իրական հաղթող:Եղել են շատ նպատակներ,որոնց երբ հասել եմ,թվացել է թե մի հայտնագործություն եմ արել,իսկ ինչու հենց հայտնագործություն,քանի որ որևէ նպատակիդ հասնելով`թվում է թե գտել ես տվյալ նպատակիդ տանող բոլոր ճանապարհները,պատկերացրու նպատակին հասնելը իրական շահում է այս կյանքից:

Реклама