Երեկ պառկել  էի քնելու,բայց քունս չէր տանում,որոշեցի այդ ժամերը իզուր չանցկացնել,և մտածեցի մի բանի վրա,ասեմ,ես ունեմ մի ժամանցային կայք,ես այդ կայքի հետ կապված ունեմ շատ նպատակներ,որոնք պետք է ամպայման իրականացնեմ,և մտածում էի,թե ինչու այդ կայքի հոսթերի քանակը չի ավելանում,առաջին միտքը,որ ծագեց,դա այն էր.որ մյուս կայքերի դոմենները ավելի լավն են քան իմը(այսինքն am կամ com)բայց հետո հասկացա,որ եթե նրանց կայքի դոմենը լիներ իմ կայքի դոմենը,միևնույնն է,այդ կայք նորից կայցելեին:Իսկ որն է խնդիրը,մտածելու ժամանակ հասկացա,որ հաջողության հասնելու համար,հարկավոր է աշխատասիրություն:Ինչու եմ այս ամենը ասում,քանի որ եթե դու ունես նպատակներ,հավատում ես որ դա կիրականանա,բայց եթե քո աշխատասիրությամբ դա գործողության չվերածես,այն երբեք էլ չի իրականանա:Աշխատասիրությամբ դու ցույց ես տալիս քո նպատակին հասնելու համառությունը,և արդեն ուզած թե չուզած հաջողությունը կթակի քո դուռը:Ինչպես ասում է Ջոզեֆ Ադդիսոնը.Ինչպես կյանքում հասնել հաջողության: Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան:Համառությամբ լցվեք և շարժվեք առաջ,երևի թե հենց այս հոսթերի քանակը իմ անհաջողությունն է,ես շատ ուրախ եմ որ ինձ վրա է հասել անհաջողությունը,քանի որ հաջորդ քայլին ինձ սպասում է հաջողությունը:Եղեք աշխատասեր և համառ,դուք ամպայման կհասնեք հաջողության:Ես վստահ եմ, որ մի քանի հոդվածից հետո ես ձեզ կպատմեմ թե ինչպես ավեացան իմ կայքի հոսթերի քանակը:Վերջում օգտագործենք Չերչիլի խոսքերը,Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…:

Реклама